Տիգրան Բարսեղյանը ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ) ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՂԹԵԼ ԵՆ ԵԱ-ՈՒՄ «Սիրելի Միկի, շնորհակալ եմ».Անդրեա Բոչելին` Մխիթարյանին Զելենսկու գլխին ոչ թե պարզապես մութ, այլ կարկտաբեր ամպեր կախվեցին Ֆրանսիայի երկնքում նկատվել են վառ կարմիր կայծակներ (Տեսանյութ) Ֆրանսիական բումերանգի էֆեկտը... Եվրոպան եւս «գցեց» Կիեւին Պատերազմից ժամանակ առաջին անգամ ռուսական հրթիռային անօդաչուն հասել Լվով ԱԺ-ում կա ուղղակի քաղաքական կուլտուրայի ցածր մակարդակ. Բադալյան Դեպքը, որը վերագրվում է «մանախին», աբսուրդ է․ փաստաբան

Աշխարհում լավագույն կոստյումների դիզայներների թոփ տասնյակում հայտնվել է Միքայել Շարաֆյանը

Արխիվ 16-20

Հրապարակվել է աշխարհում լավագույն կոստյումների դիզայներների այս տարվա թոփ տասնյակը, որոնց շարքում է ամերիկաբնակ հայազգի դիզայներ ՄԻՔԱՅԵԼ ՇԱՐԱՖՅԱՆԸ` ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Լեւոն Շարաֆյանի որդին:

Հիշեցնենք, որ Շարաֆյան կրտսերն ԱՄՆ-ում զբաղվում եմ ֆիլմերի հագուստների ձեւավորմամբ: Նրա աշխատանքներից են «Field of Screams», «Snitch», «Lost and Found in Armenia», «Betrayal» գեղարվեստական ֆիլմերի, ինչպես նաեւ վեց կարճամետրաժ ֆիլմի ու երկու տեսահոլովակի` «Disasteroid», «Gold n’Honey» հագուստները:

Սակայն, այսքանով չեն ավարտվում Մ. Շարաֆյանի կողմից հեղինակած եւ մեծ ճանաչում ձեռք բերած աշխատանքները: Նրա ձեռքի աշխատանքներից է  նաեւ  «The Nutcracker» բալետի ո ւ «Moulin Rouge» մյուզիքլի հագուստները:

Նշենք, որ դեռեւս 2011թվականին Հոլիվուդի լոսանջելեսյան կինոփառատոնում մրցանակի է արժանացել «Լավագույն կոստյում դիզայն» անվանակարգում՝ «Disasteroid» երաժշտական հոլովակի համար:

Այդուհանդերձ, հայ հանրության շրջանակներում Միքայել Շարաֆյանը ավելի հայտնի է որպես դերասան, որը հանդես է եկել «Հարսնացուն Վեգասից» գեղարվեստական ֆիլմի գլխավոր դերում:

Ի դեպ,  «Իրավունքի» տեղեկությունների համաձայն,  վերջին շրջանում հայտնի դիզայները աշխատում էր մի պատմական ֆիլմի վրա, որտեղ նկարահանվում է օսկարակիր դերասանուհի Շերլի Մաքլեյնը: Ֆիլմը բասկետբոլի երիտասարդ թիմի մասին է, որի պատմությունը տեղի է ունենում 1939 թվականին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ