Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից

ՙԳՈՄԻԿՆԵՐԻՆ, ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԻՆ, ՀՀՇ-ԱԿԱՆՆԵՐԻՆ ԿԱՐԵԼԻ Է, ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԻՆ ՉԻ ԿԱՐԵԼԻ...

Արխիվ 12-16

ԳՈՄԻԿՆԵՐԻՆ, ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԻՆ, ՀՀՇ-ԱԿԱՆՆԵՐԻՆ  ԿԱՐԵԼԻ Է, ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԻՆ ՉԻ  ԿԱՐԵԼԻ...

Չնայած քաղաքապետարանի ընդդիմանալուն, հուլիսի 25-ին ՙՄԵԼ՚ կազմակերպությունը իրականացրեց իր ինքնաբուխ հանրահավաքը` նվիրված մեր երկրում աղանդավորական շարժման վերջ դնելուն: Ամեն լավ եւ ճիշտ նախաձեռնության գլխին կանգնած է լինում Աստված, ում հովանավորությամբ էլ իրականացվեց հանրահավաքը, որը սկսվեց երեկոյան ժամը վեցին: Շարասյունը պաստառներով, Հյուսիսային պողոտայի սկզբնամասից երթ կատարեց դեպի կառավարության շենք: Նշենք, որ երթն ուղեկցվում էր ոստիկանության աշխատակիցներով, ովքեր բավականին բարյացակամորեն եւ ամենայն կոռեկտությամբ մինչեւ վերջ կատարեցին իրենց աշխատանքը: Հասնելով կառավարության շենքի մոտ, ՙՄԵԼ՚-ը նամակ հանձնեց կառավարության աշխատակցին, ակնկալելով հնարավորինս շուտ ստանալ պատասխանը: Ակցիան հիմնականում վերաբերում էր ՙԽորան՚ աղանդին, որն անօրինական գործում է Իսպանիայում եւ խաթարում տեղի հայերի կյանքն ու ունեցվածքը, ինչպես նաեւ ՙԿյանքի խոսք՚ աղանդին, ովքեր կրոնական հավատալիքների անվան տակ բիզնեսով են զբաղվում եւ զոմբիացնում մարդկանց:
Պարզապես մեզ հույժ զարմացրեց Երեւանի քաղաքապետարանի վերաբերմունքը այս նախաձեռնության հետ կապված, այն էլ այն դեպքում, երբ նրանց կողմից ոչ մի խոչընդոտ չեղավ գեյ-շքերթին, ՙԿյանքի խոսք՚ աղանդի հունիսի մեկին անցկացվող ինքնագլուխ մանկական միջոցառմանը, ինչպես նաեւ տարիներ շարունակ հոգնեցնող եւ ոչինչ չասող ՀԱԿ-ի հանրահավաքներին:
Դե ինչ, կարծում ենք հաջորդ շաբաթ քաղաքապետարանը կպատասխանի ՙԻրավունքի՚ կողմից նշված այն հարցերին, թե ինչո±վ էր պայմանավորված վերը նշված հանրահավաքի անթույլատրելիությունը, որի արդյունքում պարզ կդառնա, արդյոք այս հանրահավաքը չէր ոտնահարում քաղաքապետարանի ներսում ենթադրելի ծպտյալ աղանդավորների իրավունքներն ու կրոնական համոզմունքները:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ