Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից

ՙԿԵՆՑԱՂԱՅԻՆ՚ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ԿԻՍԼՈՎՈԴՍԿՈՒՄ

Արխիվ 12-16

ՙԿԵՆՑԱՂԱՅԻՆ՚ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ԿԻՍԼՈՎՈԴՍԿՈՒՄ

Անցած շաբաթ օրը Կիսլովոդսկում ՙտեղական նշանակության՚ զանգվածային կռվի ժամանակ կազակները սպանել էին 2 եւ ծանր վիրավորել 1 կովկասցու: Հրազենային կրակոցից 21-ամյա հայը եւ 17-ամյա մորթված վրացին մահացել էին տեղում, իսկ դանակահարված 23-ամյա կարաչաեւցինª տեղափոխվել հիվանդանոց: Ըստ ականատեսների, չնայած կազակների թվային առավելությանը, նրանք մարտադաշտից հեռացել են` տանելով իրենց հետ 3 վիրավորների: Իրավապահ մարմինները, կարծես թե, մտադրված չեն հրաժարվելու հանցագործությունների ՙկենցաղային՚ վարկածից:


ՍՏԱԼՈՆԵ ԿՐՏՍԵՐԸ ՃԳՆԱՎՈՐ ԷՐ

Աշխարհահռչակ ՙՌեմբոյի՚ դժբախտության` նրա որդու վախճանի մասին մոլորակը տեղեկացվել էր օրեր առաջ: Վերջերս տարածվել էին նոր տեղեկություններ երիտասարդի մահվան հանգամանքների վերաբերյալ: Երիտասարդը մահացել էր ցավազրկող միջոցներ չարաշահելու հետեւանքով:
Սեյջի Ստալոնեի անշունչ մարմինը մնացել էր նրա Լոս Անջելեսի Ստուդիո Սիթիի տան ննջասենյակում առնվազն 4 օր, հնարավոր է նաեւ մեկ շաբաթ: Ոստիկանները արձանագրել էին ննջասենյակի սարսափելի խառնաշփոթը. ՙՇատ աղբ կար, ծխախոտի մնացորդներ, դատարկ շշեր եւ ապակյա տարաներ: Այնտեղից շատ ահավոր հոտ էր գալիս, օդը զզվելի էր ու հեղձուցիչ՚:
Սեյջը ապրել էր ճգնավորի նման, երբեմն օրերով դուրս չգալով սենյակից: Վերջին շաբաթվա ընթացքում նրա հետ ոչ ոք չէր շփվել, անգամ տան աշխատակցուհին, ում արգելված էր նույնիսկ թակել նրա սենյակի դուռը: Անտեղյակ կինը օրեր շարունակ այցելած է եղել անտեր դարձած տունը:


ԿՈՐՈՒՄ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԸ

Ռուսաստանի դատախազությունը վերջերս հրապարակել էր տագնապալի մի վիճակագրություն. անհայտ կորած մարդկանց 20 տոկոսը` երեխաներ են: Նրանցից կեսը` մանկատների սաներ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ