Կուսակիցը կուսակցի աշխատանքը ջուրը լցրեց:
Արխիվ 12-16Չէ, ՙՍԻՎԻԼԻԹԱՍ՚ հիմնադրամը ոչ միայն մորմոնական փողեր է լվանում եւ խուսափում հարկերից, այլ ավելի զարմանալի ու ՙզիբիլիթաս՚ բաներ է անում: Զարմանալիորեն պարզվում է, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված է տարիներ առաջ մահացած դիվանագետ Ջիվան Թաբիբյանը: Հետաքրքիր է, երբ հոգաբարձուների խորհուրդը հավաքվում է, ինչպե±ս են ապահովում հանգուցյալի ներկայությունը քննարկմանը եւ քվեարկությանը: Ի±նչ է` մեդիումի միջոցով նրա հոգի±ն են կանչում, թե± դիմում են նեկրոմանտական (քիչ էր մնում ասեի` նեկրոֆիլական) ինչ-ինչ ծեսերի օգնությանը:
ՎԱՐԴԱՆԻԿ մի ասա, կրակ ու պատիժ ասա: Իզուր չէր, որ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանը նրա մասին կարծիք էր հայտնել. ՙԳործող քաղաքապետը որ օրվանից գնա թոշակի, այդ օրվանից գյումրեցին թոշակից հետ կվերադառնա՚: Եվ, իրոք, թերթելով մամուլի թղթային եւ էլեկտրոնային էջերը, հայտնաբերեցինք ապշեցուցիչ տեղեկատվություն` Վարդանիկը` որպես կազակական զորքերի գեներալ, աղիողորմ դիմել է Վլադիմիր Պուտինին, որ օգնի իրեն մնալ քաղաքապետ: Չգիտենք, դա առասպել է, թե` իրականություն, բայց Գյումրվա դեռեւս քաղաքապետից այդպիսի բան միանգամայն սպասելի է: Դե ինչ, թեեւ լրագրողներս կզրկվենք Գյումրվա ներկայիս քաղաքապետի կոլորիտային խոսք ու զրույցից եւ արկածների նկարագրությունից, բայց, այնուամենայնիվ, գյումրեցին, իրոք, վերջապես հրաժեշտ կտա իր ՙհավերժական՚ քաղաքապետին:
Ադրբեջանը վաղուց ենք կոչում ՙմազութային սուլթանատ՚: Եվ ահա զարմանալիորեն այդ կարգավիճակը որոշեց ամրապնդել ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ, որը որոշել է թերեւս ցմահ նախագահ դառնալ: Կառավարող կուսակցության հայտարարությունում ասված է, որ Ադրբեջանի քաղաքացիների մեծամասնության կամքին ի կատար 2013-ի նախագահական ընտրություններում առաջադրվում է քյոռփա Ալիեւի թեկնածությունը: Դե ինչ, քանի դեռ մեր հարեւան-թշնամի երկիրը իլԽլամ նախագահ կունենա, մերոնք էլ կունենան զվարճության անսպառ աղբյուր: Համ էլ բացառապես նավթադոլարներ սիրող այդ շահամոլը Արցախի համար կռվող չէ, զի այդ դեպքում իր եկամուտները ռիսկի տակ կդնի:
Եվ վերջապես մեզ զարմացրեց թուրքական սահմանի բացման մասին երազող Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ ԱՐՍԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ` հայտարարելով. ՙԱրտահանման ժամանակ եկեք փոքր բիզնեսից չխոսենք՚: Անշուշտ, շնորհակալ ենք նրա անկեղծության համար, որ խոստովանեց, որ ոչ միայն թուրքասեր է, այլեւ օլիգարխասեր:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
