Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից

ԻՆՉ ԷՐ ԿՈՐՑՐԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՆԵՐՈՒՄ

Արխիվ 12-16

ԻՆՉ ԷՐ ԿՈՐՑՐԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՆԵՐՈՒՄ

Բլոգներում տարածված որոշ տեղեկությունների համաձայն` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ամառային եվրոպական ճանապարհորդությունների ընթացքում Եվրոպայի հայ մեծահարուստների միջոցով ցանկանում է կազմակերպել եվրոպահայության բողոքի ակցիաներ ընդդեմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի:
- Դա կատարյալ անհեթեթություն է, - տարածված լուրերին այսպիսի գնահատական տվեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ:
Թե որտեղից են ծագում այդպիսի լուրերը, մանավանդ որ մշտապես հերքվում են պարոն Սողոմոնյանի կողմից, վերջինս հավելեց.
- Այդ հարցրեք վերլուծաբաններին, լրագրողներին, նրանք վստահ ավելի լավ կիմանան:
Իհարկե, պարոն Սողոմոնյան, լրագրողները վստահ ավելի լավ գիտեն, բայց ախր երբեմն քոչարյանական ճամբարին բոլորովին ձեռնտու չէ բացահայտ հնչող ճշմարտությունը:


ԵԹԵ ՐԱՖՖԻՆ ԿԱՐՈՂ Է, ԼՏՊ-Ն ԱՌԱՎԵԼ ԵՎՍ ԿԱՐՈՂ Է

ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հայտարարել է, որ 2013 թվականին սպասվող նախագահական ընտրություններում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին չի հաջողվի համախմբել ընդդիմադիր ուժերին: Ի պատասխան, այս հայտարարության, ՙԻրավունքի՚ հետ զրույցում ՀԱԿ անդամ, ԱԺ պատգամավոր ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ հավելեց.
- Ճիշտն ասած, լուրջ չեմ վերաբերում այդ հայտարարությանը: Եթե Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է համախմբող ուժ լինել, ապա այս դեպքում Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին ընդհանրապես հակառակ կարծիքն արտահայտելը, կարծում եմ, այդքան էլ նրբանկատ չէ: Հատկապես, որ մենք շատ լավ գիտենք, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն ինչ հավաքական ուժ է իրենից ներկայացնում: Հետեւաբար կարծում եմ սա քննարկման թեմա չէ:


ՈՎ Է ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՎՐԱ ԿՐԿՆԱԿԻ ՏՈՄՍԵՐ ՙՆԱՂԴՈՒՄ՚

Հիմա էլ շրջանառվում են խոսակցություններ, թե ՙԱրմավիան՚, բացի գները թանկացնելուց, Երեւան-Հալեպ չվերթի ժամանակ անպայման ստիպում է նաեւ հետադարձ տոմս գնել: Սակայն, ՙԱրմավիա՚ լրատվական ծառայության ղեկավար ԺԱՍՄԵՆ ՎԻԼՅԱՆԸ հերքեց այս լուրը` ասելով.
- Նման բան չկա, բոլոր ուղղություններով էլ վաճառում ենք ե°ւ միակողմանի, ե°ւ երկկողմանի տոմսեր: Եթե մարդը հետադարձ տոմսեր էլ է ուզում, մենք հետադարձ տոմսեր էլ ենք վաճառում, եթե ոչ` ապա միայն միակողմանի: Մեզ մոտ նման խնդիր դրված չէ, դա մարդու իրավունքն է:  
Եթե ՙԱրմավիան՚ հերքում է այս փաստը, ուրեմն` միգուցե սեւ գործն իրականացնում են որոշ ավիագործակալություննե±ր, որոնք լինելով ստվերում` պարտադրում են հետադարձ տոմսի գին էլ պոկել առանց այն էլ տուժված սիրիահայությունից: Բայց ինչպե±ս կարող են ամենազոր Բաղդասարովի գլխից այդպես թռնել... Ինչեւէ, ով էլ լինի դրա շահամոլ հեղինակը` պետք է հայտնվի իրավասու մարմինների ուշադրության կենտրոնում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ