Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից

ՆՈՒՅՆԻՍԿ ՖԵՄԻՆԻՍՏՈՒՀԻՆԵՐՆ ԵՆ ՍԵՐԻԱԼՆԵՐԻ ԴԵՄ

Արխիվ 12-16

ՆՈՒՅՆԻՍԿ ՖԵՄԻՆԻՍՏՈՒՀԻՆԵՐՆ ԵՆ ՍԵՐԻԱԼՆԵՐԻ ԴԵՄ

Չմեռանք, դա էլ տեսանքª արեւմտյան գրանտներով սնվող թունդ ֆեմինիստական ՙՀասարակություն առանց բռնության՚ հ/կ-ն բողոքի ակցիա է կազմակերպում ընդդեմ հեռուստասերիալներիª ընդհանրապես եւ ՙԴժվար ապրուստի՚ª մասնավորապես:
Եվ ուրբաթ օրը Շառլ Ազնավուրի հրապարակում սույն կազմակերպությունը անցկացնելու է մասշտաբային միջոցառում, որի ընթացքում ներկայացվելու է ՙԴժվար ապրուստ՚ հեռուտասերիալի ուսումնասիրությունը, կներեք հայհոյանքի համար, գենդերային տեսակետից, հեռուստասերիալի դեմ ցուցադրվելու է հատուկ տեսահոլովակ, իրականացվելու է ստորագրահավաք, բաժանվելու են բուկլետներ, անցկացվելու ֆլեշ-մոբ եւ այլն:
Անշուշտ, այդ սերիալը որպես այդպիսին ոտուգլխով տականքային է, սակայն ֆեմինիստուհիներին տվյալ դեպքում  հուզել էր այն, որ սերիալը հարուստ է այնպիսի բաներով, ինչպիսիք են կանանց նկատմամբ բռնությունները, կանանց շարունակական լացն ու ընկճվածությունը, այդտեղ ներկայացված կանանց կերպարները եւ (չհասկացանք դա ինչ նոր հայհոյանք է) առկա են ՙսեքսիստական արտահայտություններ՚:
Դե արի ու կողմնորոշվի, ի±նչն է ավելի անընդունելիª այդ թրիքահոտ սերիալը, թե± դրա դեմ ակցիա կազմակերպող գրանտածիծ կազմակերպությունը: Ինչեւէ, սերիալները հարուցում են արդեն շատ լայն հանրային դժգոհություն, եւ անգամ հասել է այնպիսի կուրիոզի, որ նույնիսկ ֆեմինիստուհիներն են բողոքում դրանց դեմ: Մեկ ապազգային շահի սպասարկումը բախվում է մեկ այլ ապազգային շահի սպասարկմանը...

Ա. Ա.

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ