Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԱՆԺԵԼԱՅԻ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՀԱՑԱԴՈՒԼԸ

Արխիվ 12-16

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԱՆԺԵԼԱՅԻ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՀԱՑԱԴՈՒԼԸ

Ինչպես տեղեկացրել էինք ՙԻրավունքի՚ թիվ 82-ում դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնկագրական բնույթի սկանդալային լուսանկարները տարածելու եւ նրա ընտանեկան գաղտնիքը բացահայտելու մեջ մեղադրվող Կարեն Արայանը հուլիսի 17-ին ՙՆուբարաշեն՚ ՔԿՀ-ում կարել է բերանը եւ հայտարարել անժամկետ հացադուլ: Նույն օրը ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ղլեչյանից պարզեցինք, որ Կարեն Արայանը շարունակում է գտնվել հացադուլի մեջ, միայն բերանի կարերն է քանդել:
Երեկ էլ տեղեկացանք, որ վերջինս դեռեւս շարունակում է հացադուլը եւ տվյալ պահի դրությամբ առողջական խնդիրներ չունի:
Բնական է, որ Կ. Արայանի համար առավել մտահոգը նրա մայրն է` Մարինա Արայանը եւ պատահական չէր, որ դիմեցինք հենց նրան` իմանալու, թե ինչ է պատրաստվում անել տղային այդ վիճակից հանելու համար: Տիկին Արայանը, չնայած հուզված լինելուն, պատասխանեց մեր հարցին.
- Շատ անհանգիստ եմ, շատ... Հիմա չգիտեմ` ինչպես կլինի, կփորձեմ ամեն կերպ, առայժմ չեմ կարող ասել` ինչպես, ինչ... Ամեն կերպ պետք է աշխատեմ էրեխուն հանել էդ վիճակից:
- Իսկ Ձեզ տեսակցություն թույլ են տալիս:
- Ո°չ...  

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ