ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՀԱՐՑՈՒՄ ԴԵՌ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ ՉԿԱ
Արխիվ 12-16ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ն Գյումրիի քաղաքապետի ընտրություններում հնարավոր է պաշտպանի Սամվել Բալասանյանի թեկնածությունը: Այստեղից հարց է առաջանում. իսկ հնարավոր է, որ հենց ՀՀԿ-ն իրականացնի դեռեւս ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի առաջադրումը: Սակայն, ի պատասխան մեր հարցադրմանը ԱԺ փոխնախագահ, Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ նշեց.
- ՀՀԿ-ն պաշտոնապես որոշում չի կայացրել, երբ կքննարկենք եւ պաշտոնապես որոշում կկայացնենք, այն ժամանակ կտեղեկացնենք: Իսկ քանի դեռ պաշտոնական որոշում չկա, ես ձեռնպահ կմնամ որեւէ մեկնաբանությունից:
Թե ինչ կորոշի ՀՀԿ-ն կարելի է միայն ենթադրել, բայց այն, որ Գյումրիի քաղաքապետի ընտրությունները ՙշախով ու շուխուռով՚ են ընթանալու, գրեթե ոչ ոք չի կասկածում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
