Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից

ՀԱԼԵՊՈՒՄ ՀԱՅԵՐԸ ՊԵՏՔ Է ՉԵԶՈՔՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՎՈՐԵՆ

Արխիվ 12-16

ՀԱԼԵՊՈՒՄ ՀԱՅԵՐԸ ՊԵՏՔ Է ՉԵԶՈՔՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՎՈՐԵՆ

Սիրիայում ներքաղաքական բախումները շարունակվում են: Խռովարարները կիրակի` Հալեպի իբր ՙազատագրման՚ համար մարտերից առաջ, հայտարարել են, որ կպաշտպանեն քաղաքի կրոնական եւ ազգային բոլոր փոքրամասնություններին: Սիրիահայության այժմյան անվտանգության եւ ապստամբների խոստումների մասին ՙԻրավունքը՚ զրուցեց քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ հետ:
- Ըստ Ձեզ, կարելի± է հավատալ խռովարարների հավաստիացումներին:
- Կարծում եմ, որ կոնկրետ հայերի եւ ընդհանրապես քրիստոնյաների նկատմամբ, անգամ հեղափոխությունից հետո, շեշտակի փոփոխություններ չեն լինի: Որովհետեւ հարգանք կա այդ համայնքների նկատմամբ, եւ դա այնքան իշխանությունից չի բխում, որքան հասարակության գիտակցությունն է, այսինքն` Սիրայի հասարակությունը բավական հանդուրժող է: Չեմ կարծում, որ հնարավոր իշխանափոխության պարագայում վերաբերմունքը միանգամից կփոխվի, կամ սիրահայերը, օրինակ, կհայտնվեն ռեալ վտանգի առջեւ: Այս ամենի հետ միասին, չեմ բացառում նաեւ, որ, երկարատեւ քաղաքականության առումով, իհարկե, որոշակի առավելություններից կզրկվեն: Այն առավելություններից, որ ունի հայ համայնքը այժմ` Ասադի իշխանության ժամանակ, քանի որ Ասադի ընտանիքը նույնպես փոքրամասնությունների թվին է պատկանում եւ, կարծես թե, իրեն բախտակից համայնքների նկատմամբ վերաբերմունքը այլ էր: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ խոստմանը նրանք հավատարիմ կլինեն: Իհարկե, եթե արտաքին միջամտության, մասնավորապես` Թուրքիայի գործոնը դերակատարություն չունենա հեղափոխության մեջ:
- Գտնում եք, որ Հալեպում ինքնապաշտպանության կամ էվակուացիայի կարիք չունե±ն հայերը:
- Ճիշտն ասած, Հալեպում մի քիչ բարդ է ինքնապաշտպանությունը կազմակերպելը, որովհետեւ կոմպակտ բնակեցված թաղամասեր չունենք: Բայց, կարծում եմ, որ այն նեյտրալիտետը, որը ունի հայ համայնքը ներքաղաքական զարգացումների հետ կապված, ամենալավ պաշտպանության ձեւն է այսօր: Ամեն ինչ պետք է անել, որպեսզի կոնֆլիկտի զոհ չդառնալ, եւ դա ամենագլխավորն է այս պահին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ