ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է. ԱՅՍ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ
Արխիվ 12-16
Վերջերս ՙԿյանքի խոսք՚ աղանդը անցել է ինտերնետային զեղծարարությունների եւ համակարգչահենության: Այսպես, տարբեր կայքեր, ուր զետեղված է աղանդի կողմից մեր թերթին դատի տալու առիթ դարձած հռչակավոր կոլաժը, սկսել են էլեկտրոնային նամակներ ստանալ հնարովի անձանցից, որ իբր այդ կոլաժի վրա զետեղված է ոչ թե Անժելա Սարգսյանի, այլ իրենց հարազատ քրոջ դեմքը, ու նամակագիրները, ձեւացնելով վրդովմունք, պահանջում են անհապաղ հանել այդ կոլաժի նկարը: Մեր ունեցած տեղեկություններով` որեւէ կայքէջ այդ ՙկուտը չի կերել՚, սակայն վստահելի աղբյուրներից տեղեկացանք, որ վերջին օրերին ավելի հաճախակի են դարձել փորձերը` կոտրելու այն անձանց էլեկտրոնային հասցեները, ովքեր աղանդների դեմ պայքարում հետեւողական են:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
