Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից

ՍԻՐԻԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐՀԱՆՄԱՆ ԿԱՐԻՔ ՉԿԱ

Արխիվ 12-16

ՍԻՐԻԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐՀԱՆՄԱՆ ԿԱՐԻՔ ՉԿԱ

Քանի որ վերջին շրջանում երկրի կարեւոր հարցերը քննարկվում եւ հաճախ կիսալուծում են ստանում ֆեյսբուքում կամ այլ սոցիալական ցանցերում, հիմա էլ վիրտուալ հանրությունը որոշել է լուծել նաեւ սիրիահայության խնդիրը` ՙՊահանջում ենք իշխանություններից շտապ միջոցներ ձեռնարկել սիրիահայության էվակուացիայի համար՚: Մինչդեռ քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ վստահ չէ, որ անգամ հեղափոխության դեպքում, էվակուացիայի անհրաժեշտություն լինի.
- Նախեւառաջ էվակուացիայի անհրաժեշտություն կլինի միայն արտաքին ինտերվենցիայի պարագայում, մասնավորապես, եթե Սիրիա ներխուժեն թուրքական բանակի ստորաբաժանումները: Հակառակ պարագայում, այն, ինչ տեղի է ունենում այսօր Սիրիայում, իհարկե, սոցիալական բախում է: Իմ կարծիքով, ազգությամբ հայ քաղաքացիները Սիրիայի այդ հեղափոխական գործընթացի արդյունքում շատ ռեալ վտանգի առջեւ, այնուամենայնիվ, չեն կանգնի: Բացի դրանից, գտնում եմ, որ այս պահի դրությամբ ժամանակավրեպ է խոսել  շտապ էվակուացիայի մասին: Իհարկե, պետք է պատրաստություն տեսնել եւ որոշ տեղեկություններով արդեն պետական մարմինները զբաղվում են այդ հարցերով: Անհրաժեշտության պարագայում, կարծում եմ, չարթերային թռիչքներով կամ այլ ճանապարհներով կկազմակերպվի աջակցություն սիրիահայության համար, անգամ էվակուացիայի խնդիր կարող են լուծել: Բայց, համենայն դեպս, հիմա բարձրացնել այդ հարցը եւ այն էլ նման սրությամբ, խիստ ժամանակավրեպ է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ