Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից

ՙԱՐԱՅԻ՚ ԶՈՀՎԱԾ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ԴՈՒՍՏՐԸ ԴԵՌ ՏԱՏԻ ՄՈՏ Է

Արխիվ 12-16

ՙԱՐԱՅԻ՚ ԶՈՀՎԱԾ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ԴՈՒՍՏՐԸ ԴԵՌ
ՏԱՏԻ ՄՈՏ Է


ժամանակին մեծ աղմուկ բարձրացրած ՙԱրայ՚ ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանի ինքնասպանությունը այսօր էլ հանրության մտահոգության առարկա է: Առավել եւս, որ այդ դեպքին հաջորդեց այլ սկանդալային պատմություն` կապված Ա. Պետրոսյանի դստեր հետ: Հոր մահից հետո 5-ամյա երեխայի խնամակալության իրավունքի հարցով վեճի մեջ էին գտնվում Ա. Պետրոսյանի նախկին կինը` Տատյանա Չադենկովան, եւ մայրը` Կարինե Սուքիասյանը: Եվ ահա, այն բանից հետո, երբ հարցը գրեթե լուծվում էր Տ. Չադենկովայի օգտին, ի հայտ եկավ տեղեկություն, որ Կ. Սուքիասյանը թոռան հետ միասին լքել է հանրապետությունը: Նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում:
Եվ ահա օրերս հայտնի դարձավ, որ Ա. Պետրոսյանի մայրը Բագրատաշենի անցակետից բերման է ենթարկվել Քննչական գլխավոր վարչություն, որտեղից էլ քաղաքից չբացակայելու ստորագրությամբ ազատ է արձակվել:
Որտե±ղ էր գտնվում նա այս ամիսներին, ինչո±ւ էր փախուստի դիմել, հիմա որտե±ղ է երեխան... Այս կարգի մի շարք հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով փորձեցինք հեռախոսով կապվել տիկին Կարինեի հետ, սակայն հեռախոսազանգին պատասխանեց մի երիտասարդ, ով ներկայացավª որպես անվտանգության աշխատակից.
- Տիկին Կարինեն չի կարող պատասխանել ձեր զանգին:
- Ինչո±ւ:
- Հայաստանում չի:
Երբ ասացինք, որ այն, ինչ ասել է, տպվելու է, նա միանգամից այլ պատասխան տվեց.
- Դե գիտե±ք ոնց, ճիշտը որ ասեմª Հայաստանում է, հիմա էլ տանն է, ուղղակի խոսելու ցանկություն չունի ոչ մեկի հետ: Չգիտեի, որ հոդված եք տպելու, դրա համար էլ  սկզբում չասացի:
Իսկ Ոստիկանությունից տեղեկացանք, որ ընթանում է նախաքննություն, 5-ամյա թոռնուհին էլ այժմ տատիկի մոտ է:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ