ՃԱԿԱՏԻՆ ՕԵԿ ԳՐՎԵԼ Է, ԲՀԿ ԳՐՎԵԼ Է... ՀՀԿ ՉԻ ԳՐՎԻ
Արխիվ 12-16Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պնդել է, որ թաքցրած ունի իր մրցակից ԲՀԿ անդամ Սամվել Բալասանյանի դիմումը ՀՀԿ-ին անդամագրվելու մասին եւ երեկ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել, որ այն կհրապարակի: Թե արդյոք կա նման փաստաթուղթ Վ.Ղուկասյանի ձեռքում, պարզեցինք ՀՀԿ խմբակցության ղեկավար ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՑ.
- Համենայն դեպս, ինձ հայտնի չէ: Չեմ կարող ասել, ինչ ու ինչպես: Սամվել Բալասանյանը ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության անդամ է:
Ի դեպ, իր մամլո խոսնակի միջոցով էլ Սամվել Բալասանյանը այդ լուրերը անվանել է հորինվածք, սակայն անձամբ նրա հետ կապ հաստատել չհաջողվեց:
ՔՑԵԼ Է, ԹԵ...
Շրջանառվող տեղեկությունների համաձայն, թե էլիտար շենքերի կառուցման գործում ՙվարպետացած՚ ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի խնամին` ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱԴԱԼՅԱՆԸ, ավելի քանի ութ ամիս չի վճարել բանվորների աշխատավարձը, այդպես էլ չհաջողվեց ճշտել, քանի որ վերջինս ՙԻրավունքի՚ հարցը կիսով չափ լսելով` պատասխանեց.
- Շատ զբաղված եմ..., -ու շատ տրամաբանական է, որ անջատվեց հեռախոսն ու ՙշատ էլիտար՚ կերպով այլեւս պարոն Բադալյանը չպատասխանեց մեր զանգերին:
Հետաքրքիր է, եթե այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա քանի± անգամ են ՙէլիտար՚ բանվորները լսել այս խոսքրª ՙշատ զբաղված եմ՚ ու գումար վաստակելու փոխարեն իրենց կանանց ասել. ՙԵս էլ եմ զբաղված...՚:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
ՎՐԱՑԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱՆԴՐԴՎԵԼԻ Է
Վրաստանին շատ լավ կսազեր Հայաստանի անհաջող տեգրակնոջ դերը, որը երբեք առիթը բաց չի թողնում հարվածել թիկունքից ու խորիմաստ ժպտալ աչքերի մեջ նայելով:
Եվս մեկ անգամ ԱԺ պատգամավոր, ՙՋավախք՚ համայնական միության նախագահ ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ թույլ չտվեցին հատել հայ-վրացական սահմանը: Ջավախքում կայանալիք աշուղ Ջիվանուն նվիրված միջոցառումից առանց գրավոր կամ բանավոր պատճառաբանման ԱԺ պատգամավորը ստիպված եղավ հետ վերադառնալ:
Վրացական նենգության մասին ՙԻրավունքը՚ զրուցեց, արդեն մի փոքր թեւաթափ եղած Շ.Թորոսյանի հետ.
- Ինչ պիտի մտածեմ այս մասին, շատ վատ է, որ թույլ չեն տալիս:
- Արդյոք մուտքի արգելքի հետ կապված չե±ք փորձել հարցը լուծել դիվանագիտական օղակներով կամ ԱԳՆ-ի միջոցով:
- Դրանք արդեն հնացած հարցեր են, հարյուր անգամ ասել ենք, փորձել ենք, ասվել ու խոսվել է, ուղղակի վրացական կողմը անդրդվելի է մնում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
