Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՈՐԴԻՆ ԶԵՆՔ Է ՔԱՇԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ՎՐԱ

Արխիվ 12-16

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՈՐԴԻՆ ԶԵՆՔ Է ՔԱՇԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ՎՐԱ

ՙՖեյսբուքի՚ ականջը խուլ` հերթական սկանդալն է ծավալվում ԱԺ պատգամավորի անվան շուրջ: Հուլիսի 18-ին ժամը 21:00-ի սահմաններում Երեւան քաղաքի Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկում, ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, ոստիկանության պահպանման հատուկ տարածք է փոխադրվում ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանին պատկանող ՙՄերսեդես Ջի՚ մակնիշի 005օօ05 համարանիշի ավտոմեքենան:
Միթե ԱԺ պատգամավորը ճանապարհային կանոններն է կոպտորեն խախտել, բայց այս դեպքում ավելի լավ էր հենց այդպես լիներ, սակայն...
Ղեկին եղել է պարոն Գեւորգյանի որդին` Արտակ Գեւորգյանը, որը մեքենայով հանդերձ բերման է ենթարկվել: Այս մասին ՙԻրավունքի՚ հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության աշխատակից ԱՐՄԵՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ նշեց.
- Պարոն Գեւորգյանի տղան է ավտոմեքենայի ղեկին եղել: Վերջինիս ավտոմեքենայի ինչ-որ բենզինն է վերջացել, թե գազը, արգելակել է ու հետո առեւանգել ՙԳԱԶ-24՚ մակնիշի մեքենան: Այնուհետեւ ՙՎԱԶ-2106՚ մակնիշի ավտոմեքենան, որի մեջ եղել են ինչ-որ ՙԳԱԶ-24՚ մակնիշի մեքենայի տիրոջ համագյուղացիները, որոնք կանգնեցրել են Ա.Գեւորգյանին, որպեսզի տեսնեն, թե ո±վ է, ի±նչ է: Մեքենայի առեւանգիչը իջել է մեքենայից եւ մի հատ էլ զենքը պահել է մյուսների վրա: Այդ ՙՎԱԶ-2106՚ մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներին եւ վարորդին իջացրել է, ու հիմա էլ ՙՎԱԶ-2106՚-ով փախել: Այսինքն` երկու մեքենա է առեւանգել, զենքն էլ հետը: Ոստիկանության Արմավիրի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 1-ին  մասի, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
- Իսկ որեւէ առնչություն ունի± ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանը:
- Քրեական գործի շրջանակներում մեքենայով հանդերձ Ա.Գեւորգյանն է բերման ենթարկվել, թե չէ Նահապետ Գեւորգյանը այստեղ ընդհանրապես կապ չունի:
- Նրա±ն էր պատկանում ավտոմեքենան:
- Չգիտեմ, թե ում էր պատկանում: Պարզ է, ավտոմեքենան բաց կթողնեն, բայց այժմ քրեական գործի շրջանակում նախաքննություն է կատարվում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ