Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

ՙՀՅՈՒՐԸՆԿԱԼ ՁԵՌՔԵՐԸ

Արխիվ 12-16

ՙՀՅՈՒՐԸՆԿԱԼ ՁԵՌՔԵՐԸ

Աուտիզմով տառապող Բրուքլինի 7-ամյա բնակչուհի Քեյլ ՄքՔրին ընկել էր…հարեւանի ձեռքերի մեջ: Աղջնակի մայրը մի քանի րոպեով դուրս էր եկել սենյակից, եւ մանկիկը սկսել էր իր ՙճանապարհորդությունը՚: Նա մի կողմ էր հրել օդորակիչի ամրաններից մեկը, առաջացած բացվածքով դուրս էր սողացել եւ փորձել կանգնել սարքի վրա: Դրսում խաղացող երեխաները տագնապ էին բարձրացրել, ինչին արձագանքել էր հարեւանը եւ բռնել էր ներքեւ սլացող չարաճճի երեխային: Քեյլայի սավառնելը ավարտվել էր բարեհաջող` նրա մարմնի վրա անգամ քերծվածք չկար: 53-ամյա փրկարարը, անշուշտ, շատ չէր վհատվել իր փոքր վնասվածքից` ձեռքի ջիլի կտրվածքով. նա կյանք էր փրկել:


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՅԱՆՔՆ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ԵՌՈՒՄ Է

Ամռան սկզբին Մոսկվայում ՙԴեդ Հասանի՚ կլանի գողերը թագադրել էին Լիպեցկի 33-ամյա բնակիչ Արտյոմ Առաքելյանին: Ի հեճուկս թագադրման մասին անմիջապես հայտարարելու ավանդույթի, Արտյոմ Լիպեցկիի թագադրումը ոչ միայն չէր հրապարակայնացվել, այլեւ առ այսօր ջանացել են գաղտնի պահել: Սակայն արդեն լուրեր են տարածվել, որ Առաքելյանն այժմ գտնվում է Հայաստանում եւ իր համար նոր կարգավիճակում ծանոթանում քրեական աշխարհի հետ: Արտյոմին ներկայացնելու համար հուլիսի սկզբին Երեւան էր ժամանել ՙԴեդ Հասանի՚ զարմիկը` ՙԹիմուր Սվերդլովսկի՚ մականունով հայտնի ՙօրենքով գող՚ Թեմուրի Միրզոեւը: Հայտնի է նաեւ, որ Առաքելյանի կարիերային նպաստել է կլանի անդամ, ադրբեջանցի ՙօրենքով գող՚ Վագիֆ Սուլեյմանովը, ով վերջին երկու ժամկետը նստել էր Լիպեցկի մարզում, որտեղ վաղուց սեփական գող չկար:


ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԸ ՍՊԱՆԵԼ ԵՆ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ

Ռուսաստանի Տոլյատի քաղաքի արվարձաններում դաժանաբար սպանվել է 1990 թվականին ծնված Նարեկ Նալբանդյանը: Մարդասպանները` 13-16 տարեկան 3 անչափահաս ազգայնականներ են:
Հանցագործները ձերբակալված են, եւ նրանց սպառնում է` մինչեւ տասը տարի ազատազրկում:
Այն, որ հանցագործությունը կատարվել էր ազգային հողի վրա, չեն ժխտում նաեւ իրենց արածից գոհ դեռահասները: Իսկ վերջիններիս` գազան լինելու հանգամանքը փաստվում է դիակի վրա առկա դանակի 41 հարվածի վնասվածքներով:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ