Աչքներս լույս.
Արխիվ 12-16Դիփ հիասթափվում ին ու հիասթափվում ին ՀԱԿ-ից: Նախկին կրակոտ ՀԱԿ-իստ ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ հայտարարեց. ՙԿոնգրեսը վաղուց շարժումից վերածվել է գրասենյակի, իսկ գրասենյակն այս պահին սպասարկում է միայն իր շահերը, իր իսկ շահերը սպասարկելը դարձավ այն թիվը, որը, ամենայն հավանականությամբ, մինչեւ վերջին պահը չէր հերիքում պառլամենտ մտնելու համար եւ իշխանությունների թեթեւ ձեռքով դարձավ իրողություն՚: Չէ, միայն հիասթափությունը կարող է հանգեցնել նախկին թիմակիցներին այդպիսի դառը ճշմարտություններով այդ աստիճանի փչացնելուն: Ուստի` հիասթափություն մի ցանեք ձեր շուրջը, ահավոր պտուղներ կհնձեք:
Սակայն ՀԱԿ-ի եւ ոչ միայն ՀԱԿ-ի նկատմամբ ահավոր դաժան գտնվեց եւ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ. ՙԵթե անգամ ընդդիմությանը հաջողվի ունենալ այդ միասնական թեկնածուն, ըստ էության, տվյալ պահին դա որեւէ էական նշանակություն չի կարող ունենալ մեր երկրի ընդհանուր զարգացման համար... Հաղթելու մասին խոսք չկա, այդպես է իրավիճակը՚: Լավ, անշուշտ, Բոստանջյանի ասածը 100 տոկոսով ճշմարտություն է: Բայց զարմանալի է, պարոն Բոստանջյան, մի±թե Ձեր մեղքը չեն գալիս միասնական թեկնածուի հավակնորդները, որ այդքան դաժան պատրանքաթափ եք անում դրանց` ե°ւ Վարդան Մինասիչին, ե°ւ Լեւոն Ակոպիչին, ե°ւ Րաֆֆի Ռիչարդովիչին, ե°ւ Արամ Զավենիչին, ե°ւ, ինչու չէ, միգուցե նաեւ` Վահան Էդվարդիչին...
Մեզ անսպասելիորեն զարմացրեց նաեւ երիտասարդ գրող ԱՐԱՄ ՊԱՉՅԱՆԸ` մի հսկայական նյութ նվիրելով նրան, թե ինչ ահավոր տպավորություն է ստացել Վարդավառից. ՙՀանկարծ փողոցը դղրդում էր, ու լեղապատառ դիմացդ էր դուրս գալիս նուրբ շրջանակով ակնոցով ու գելից փախչող կխտարի դատապարտված հայացքով մի արտասահմանցի, նրա հետեւից` հայկական քյարթու ցուլ` ոտքերին 10 համար մեծ լղկած հողաթափեր, քամակից հազիվ կառչած կարճ շալվար, դույլը թրի պես առաջ գցած՚: Լավ, զարմանալիորեն ի±նչ աստիճանի պետք է մարդ կտրված լինի հարազատ հայկական արմատներից, որ այդքան ատի մեր ամենաուրախ տոներից մեկը` Վարդավառը... Չէ, շատ եմ վախենում Տրնդեզի հրից եւ Վարդավառի ջրից վախեցող հայից:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
