Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած վստահելի աղբյուրի` այդտեղ շարունակվում է վեճը, թե ովքեր կարող են լինել ՙնարնջագույն՚ միասնական թեկնածուի ընդունելի հավակնորդներ:
Բնականաբար, խոսքը այն տարբերակների մասին է, եթե դա ԼՏՊ-ն չէ: Ու քանի որ քննարկվող տարբերակներից մեկը Վարդան Օսկանյանն է, ով, կարծես թե, առավել նախընտրելի է ամերիկացիների համար, ամենասուր վեճերը հենց դրա շուրջ են: Ոչ քիչ թվով ՀԱԿ-իստներ Օսկանյանի թեկնածությունը համարում են անընդունելի, ու արդեն հրապարակավ արտահայտվել են դրա մասին, իսկ, մեր աղբյուրի տեղեկացմամբ, Նիկոլ Փաշինյանը սպառնացել է անգամ լքել ՀԱԿ խմբակցությունը, եթե ԼՏՊ-ն որոշի, որ Օսկանյանի թեկնածությունը պետք է պաշտպանվի ՀԱԿ-ի կողմից: