Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

ՄԻԳՈՒՑԵ ՀԵՏՔԵՐԸ ՏԱՆՈՒՄ ԵՆ ԴԵՊԻ ԽՈՒՃՈՒՃ ԷԴՈ

Արխիվ 12-16

ՄԻԳՈՒՑԵ ՀԵՏՔԵՐԸ ՏԱՆՈՒՄ ԵՆ ԴԵՊԻ ԽՈՒՃՈՒՃ ԷԴՈ

Արդեն մի քանի օր է, ինչ Երեւանի Աբովյան փողոցի ապամոնտաժված բուտիկների տարածքում շինարարական աշխատանքներ են ընթանում: Շինարարական աշխատանքների հետ կապված հասարակության շրջանում տարբեր վարկածներ էին շրջանառվում: Մի մասը պնդում եւ մինչեւ օրս էլ համոզված են, որ, ի վերջո, այդտեղ վեր է հառնելու մի նոր սրճարան, մի մասն էլ համոզված է, որ ստորգետնյա հասարակական զուգարան է լինելու: Շինարարական աշխատանքների վերաբերյալ ստույգ տեղեկատվություն ստանալու ակնկալիքով դիմեցինք Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանին:
-Պարոն Սարուխանյան, այս օրերին ընթանում են շինարարական աշխատանքներ Աբովյան փողոցում, ի վերջո, ի±նչ է կառուցվում:
- Այո°, Աբովյան փողոցում այսօր էլ կան շինարարներ, բայց դա ամենեւին էլ չի նշանակում, որ այնտեղ ինչ-որ բան է կառուցվում: Այնտեղ ընդամենը գոյություն ունեցող օբյեկտի վերակառուցման աշխատանքներ են ընթանում: Արդյունքում այդ օբյեկտը տնտեսվարողի համաձայնությամբ վերջում վերածվելու է հանրային նշանակության օբյեկտի եւ կծառայի հանրությանը, որպես հասարակական զուգարան: Այսինքնª շրջանառվող այն  տեղեկատվությունը, թե իբր Աբովյան փողոցում սրճարան է կառուցվում առավել եւս ստորգետնյա, չի համապատասխանում իրականությանը:
Քաղաքապետարանի այս պարզաբանումով հանդերձ նկատենք, որ նախօրեին հենց այս ՙօբյեկտում՚ շինարարություն իրականացնողներն էին բերաններից մի կեսբերան ՙթռցրել՚, թե կառուցվում է սրճարան: Եվ ավելինª որոշ աղբյուրներ հիշեցնում են, որ ժամանակին այս հատվածում շինարարություն էր իրականացնում Էդուարդ Մադաթյանը (Խուճուճ Էդոն): Խոսքն այն ժամանակներում էլի հասարակական զուգարանի մասին էր, սակայն կրկին շրջանառվում էին տարօրինակ նույն լուրերը, թե դրա անվան տակ կառուցվում է սրճարան: Եվ հենց այդ ժամանակահատվածում էր, որ նա հայտնի պատճառներով հապշտապ հեռացավ Հայաստանից. այնքան արագ, որ հետո այդ նույն օբյեկտի շինարարությունն իրականացնողները սկսեցին բողոքել, թե. ՙԽուճուճը ՙթռել՚ է` իրենց չվճարելով՚: Եվ հիմա էլ, նկատենք, որ խոսքը, ըստ էության, շինարարական նույն սխեմայի մասին է... Մի խոսքով` այս խմորը, կարծում ենք, դեռ շատ ջուր կվերցնի:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ