Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

ՙՙՙԱՄԲՈՂՋ ԱԶԳԸ ԵՐԳՈՒՄ ՈՒ ՊԱՐՈՒՄ Է, ԲԱՅՑ ՎԱՂԸ ՆՎԱԳՈՂ ՉԻ ԼԻՆԻ՚

Արխիվ 12-16

ՙԱՄԲՈՂՋ ԱԶԳԸ ԵՐԳՈՒՄ ՈՒ ՊԱՐՈՒՄ Է, ԲԱՅՑ ՎԱՂԸ
ՆՎԱԳՈՂ ՉԻ ԼԻՆԻ՚



ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ Mardik.am-ի հետ հարցազրույցում անհանգստություն է հայտնել, որ երաժշտական դպրոցներ հաճախողների, դիմորդների թիվը շատ փոքր է.
ՙԽոսքս վերաբերում է ալտի, տենորի, բարիտոնի, շեփորի դասարաններին, որոնք գրեթե դատարկ են: Հայ երգիչներն իրենց համերգներին ստիպված են լինում երաժիշտներ վարձել, նույնիսկ տեղեկություն ունեմ, որ պատրաստվում են երաժիշտներ վարձել ֆիլհարմոնիկ նվագախմբի համար: Ազգային նվագարանները վերանալու վտանգի առջեւ են, քանի որ դրանք քիչ են պրոպագանդվում: Երգի, պարի մասին շատ է խոսվում, փառք Աստծո, ամբողջ ազգը երգում ու պարում է, բայց վաղը նվագող չի լինելու: Երբ նայում ես երգիչների համերգները, նրանց հետեւում նույն երաժիշտներն են նվագում՚:
Երաժշտական գործիքներ պատրաստող վարպետներն արդեն տարիքով են, իսկ նրանց փոխարինողներ չկան. ՙԵթե, Աստված չանի, այդ վարպետները հեռանան այս աշխարհից կամ լքեն հանրապետությունը, գործիք պատրաստող այլեւս չենք ունենա: Լրատվամիջոցները պետք է ուշադրություն դարձնեն այս խնդրին, ինչքան պրոպագանդեն, դա կտարածվի եւ կդառնա մրցունակ: Եթե շատ երաժիշտներ լինեին, ապա կարելի էր ընտրել լավագույնին, իսկ, քանի որ այսօր շատ չեն, ընտրում ես այն, ինչ որ կա: Օրինակ` Նարեկ Կազազյանին, ով քանոն նվագեց ՙԵվրատեսիլ՚ մրցույթում, այդքան մեծարելուց հետո շատ պատանիներ են ցանկանալու քանոն նվագել՚:
Մի շատ կարեւոր, անհապաղ լուծում պահանջող հարցի մասին էլ է խոսել Ա. Գեւորգյանը. ՙԵս նաեւ կուզեի, որ անհապաղ փոխվեր մեր պետության հիմնը: Մենք ունենք Արամ Խաչատրյան, ում ճանաչում է ողջ աշխարհը, ով գրել է օրհներգ: Մեր պետության հիմնը ցածրորակ է` ՙկեցցե° Իտալիան, կորչի° Ավստրիան՚ խոսքերով: Միքայել Նալբանդյանի բանաստեղծությունը ոչ թե հայկական եռագույնի, այլ իտալական եռագույնի մասին է: Սա ընդհանրապես պետք չի տպել թերթերում եւ ամսագրերում, որովհետեւ այն կարող է ընկնել մեր թշնամիների ձեռքը, ու  մենք կարող ենք շատ ծիծաղելի դրության մեջ հայտնվել: Իմ ցանկությունն է, որ մեր հիմնը լինի Արամ Խաչատրյանի օրհներգը` նոր տեքստով՚:
Հիշեցնենք, որ ժամանակին նոր օրհներգի մրցույթ հայտարարվեց, հայտեր ներկայացվեցին... Օրհներգի վերաբերյալ կներկայացնենք նաեւ այլ մասնագետների կարծիքներ:

Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ