Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

Վարդանիկ մի ասա, կրակ ու պատիժ ասա:

Արխիվ 12-16

Վարդանիկ մի ասա, կրակ ու պատիժ ասա: Պատասխանելով այն հարցին, որ եթե ՀՀԿ-ն չպաշտպանի ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ թեկնածությունը, ապա ի±նչ պետք է անի` նրա մամլո քարտուղարը հայտարարել է. ՙԳյումրիի քաղաքապետը երբեք կուսակցական որոշումներով չի առաջնորդվել՚: Պահո¯, բա ինչով է առաջնորդվել, առավել եւս, եթե կուսակցության տարածքային կազմակերպության ղեկավար է: Ու, հետեւաբար, ինչպես պարզաբանեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, նա ՙկուսակցական է, ավելին` մարզային խորհրդի ղեկավարը: Իսկ կուսակցության անդամները` ղեկավար կազմից մինչեւ շարքային կուսակցականներ, ՀՀԿ-ական լինելով` պարտավոր են հետեւել կուսակցության կանոնադրական եւ ծրագրային պահանջներին՚: Դե ինչ, զարմանքով պետք է արձանագրենք, որ Վարդան Ղուկասյանը, հսկայական կուսակցական ստաժ ունենալով, այդպես էլ չի սովորել կարգապահության տարրական նորմերը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆՆ էլ բավականին տարակուսած է, թե ինչու ՀՀԿ խմբակցության անդամները չեն ցանկացել մասնակցել ստորագրահավաքին. ՙԱյն, որ հանրապետական պատգամավորները չեն ստորագրում արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնության տակ, ապացույցն է այն բանի, որ թաքցնելու բան ունեն՚: Դե ինչ, երեւի թե զարմանալիորեն նա կարոտով է հիշում այն երանելի ժամանակները, երբ երկխոսում էր կոալիցիայի հետ, ու հանրապետականները համբերատար ուսումնասիրում էին ՀԱԿ-ի գրասենյ ակում արտադրած բազմահատորանոց ախմախությունները: Դե, ձեռքի հետ էլ Զուրաբյանը ՕԵԿ-ին անվանեց ՙկույրաղիք՚, եւ ստացավ Հեղինե Բիշարյանի պատասխանը. ՙՉասենք, թե ՀԱԿ-ը որ օրգանն է՚:
Չնայած` ինչ օրգան, երբ ՀԱԿ-ը լրիվ ուրիշ բան է: Այնպես որ, այդտեղ Հեղինե Բիշարյանը իրավացի չէ: Իրավացի չէ նաեւ ՀԱԿ անդամ ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԸ` հայտարարելով. ՙԵթե ՀԱԿ-ը նախագահական ընտրություններում պաշտպանի Վարդան Օսկանյանի թեկնածությունը, ապա նա այլեւս չգիտեմ ինչ կդառնա, բայց, համենայնդեպս, կդադարի ՀԱԿ լինելուց՚: Ոչ, Մակեյանը զարմանալիորեն սխալվում է` նույնիսկ Վարդան Սիվիլիթասովիչի թեկնածությունը պաշտպանելը չի կարող ՀԱԿ տեսակը վերածել առավել ազնիվ կամ ընդունելի տեսակի: ՀԱԿ-ը, նույնիսկ եթե Ռոբերտ Քոչարյանին պաշտպանի, էլի կմնա ՀԱԿ, քանի որ իր շուրջն ամեն ինչ ՀԱԿմեջ է անում:
Մեզ բավականին զարմացրեց ՙՉԵՆՔ ԼՌԵԼՈՒ՚ նախաձեռնությունը` տարածելով մի գարշելի տեսանյութ, որը վերնագրված էր ՙՀայաստանը դու ես, ես արտագաղթում եմ՚: Այնպիսի գարշելի բովանդակություն էր, այնպիսի անսքող ճիչ, թե ՙերկիրը երկիր չի՚, որ, զարմանալով հանդերձ, սկսում ես ակամա մտածել` երբ են վերջապես հիմնավորապես ծեփելու գրանտածիծների, ՙ5-րդ շարասյուների՚ ու նման այլ տեսակի ՙչլռողների՚ բերաններն այնպես, որ իրենց խոհանոցներում էլ շշուկով խոսեն: Ի դեպ, ռուս օրենսդիրները հետաքրքիր նախաձեռնություն են ցուցաբերել` արտասահմանյան ֆինանսավորում ունեցող բոլոր կառույցներին պարտադրել, որ պաշտոնապես գրանցվեն որպես օտարերկրյա գործակալ: Դե, եթե դա տեղափոխենք հայոց հող, ապա միգուցե նաեւ պետականորեն ձեւաթուղթ մշակվի, որը պետք է կրի ՙշպիոն Օնիկի հայտարարագիր՚:
Զարմանալի բաներ են երբեմն ի հայտ գալիս օտարերկրյա տեղեկատվական ժապավենից: Պարզվում է, որ ԷԼԹՈՆ ՋՈՆԻ որդու լրիվ անունը գրվում է այսպես` Zachary Jackson Levon Furnish-John: Գրողը տանի, միայն թե հանկարծ չպարզվի, որ հայ է: Մեզ մեր սեփական փչացածներն էլ են հերիք: Օրինակ` թունդ զարգացած մեր սուպերազատականներից մեկը իր արեւ իբր փորձել է ՙկայֆեր բռնել՚ կարմիր խնձորի ավանդույթի վրա (ներկայացնում ենք նույնությամբ` առանց կետադրության փոփոխության). ՙՀայ ազգը կրեց հերթական ծանր հարվածը` պարզվում ա Քիմ Քարդաշյանը 14 տարեկանից կույս չի: Բա մեր թասիբը, բա մեր նամուսը: Արա, դուք գոնե հասկանում եք, թե թուրքերը մեր ազգի մասին ինչ կմտածեն±: Սենց էլ թշնամու ջրաղացի վրա ջուր լցնել կլիներ±...՚: Լավ, վերջապես երբ ենք ունենալու այնպիսի մթնոլորտ, որ նման բան մտածողն էլ ամոթ համարի գրելը: Թե չէ շարունակաբար անմահ կմնա դեռ սովետական ժամանակների անեկդոտը, ուր սեռական այլընտրանքային տարբերակներից զզվողին անվանում էին ՙետամնաց՚:
Զարմանալի բան է հաղորդել օմբուդսմեն ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ. ՙԳերբնակեցումը որոշ բանտերում հասնում է 50 տոկոսի: Խցերը գերծանրաբեռնված են: Խցերում 15-16 հոգու համար նախատեսված է 12 մահճակալ, ազատազրկվածները քնում են հերթով՚: Զարմանալի է` մահճակա±լ էլ չունեք: Երեւի թե այդ հարցի պատասխանատու չինովնիկներին արժե ստիպել մի քանի ամիս քնել հերթով, այդ դեպքում հաստատ խելքները գլուխները կհավաքեն:
Եվ վերջապես իր գրքում զարմանալի բաներ է հաղորդել Կարեն Դեմիրճյանի այրին` ՌԻՄԱ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ: Նրա հաղորդածին անվերապահորեն վստահում եմ, նա ամեն ինչ մանրակրկիտ ստուգելու սովորություն ունի` նա եղել է իմ քիմիայի դասախոսը, եւ տեսնելով որ լավ եմ տիրապետում, երեք ժամ շարունակ հարցեր էր տալիս, ուստի այդ տանջանքից պրծնելու համար հարկադրված էի արդեն հարցերից մեկին միտումնավոր սխալ պատասխանել: Իսկ հիմա մեջբերենք. ՙԿԸՀ նախագահ Բեզիրջյանը, որի միջոցով կատարվել էին կեղծիքները, Հայաստանից տեղափոխվելով ԱՄՆ` մշտական բնակության, ըստ երեւույթին, որոշելով մաքրել իրեն պատմության առջեւ, հրապարակեց մի բրոշյուր, որի տվյալներով Կարեն Դեմիրճյանը ստացել էր ձայների 73 տոկոսը՚: Դե ինչ, Խաչատուր Բեզիրջյանը կարող է Ֆունտի նմանությամբ հայտարարել` ՙԿեղծել եմ Տեր-Պետրոսյանի օրոք, կեղծել եմ նաեւ Քոչարյանի օրոք՚: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, հռետորական հարց տանք. բա որ մի օր ՀՀ-ն ԱՄՆ-ից պահանջի իր վաստակավոր ընտրակեղծարարին եւ պատասխանատվության ենթարկի....

 

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ