Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

ԾԻՐԱՆԻ ԲԵՐՔԱՀԱՎԱՔՆ ԱՎԱՐՏՎԵՑ

Արխիվ 12-16

ԾԻՐԱՆԻ ԲԵՐՔԱՀԱՎԱՔՆ ԱՎԱՐՏՎԵՑ

Կիրակի օրը հայտնի դարձան ՙՈսկե ծիրան՚ Երեւանի 9-րդ միջազգային կինոփառատոնի հաղթողները: ՙԼավագույն խաղարկային ֆիլմ՚ անվանակարգում ՙՈսկե ծիրան՚ մրցանակի արժանացավ Սերգեյ Լոզնիցայի ՙՄշուշում՚, իսկ ՙԱրծաթե ծիրան՚` Անկա Սասնալի ՙՀեռվից սիրուն է երեւում՚ ֆիլմերը: Ժյուրիի հատուկ մրցանակ ստացավ Խոսե Լուիս Տորրես Լեյվան` ՙԱմառ՚ ֆիլմի համար:
ՙԼավագույն վավերագրական ֆիլմ՚ անվանակարգում ՙՈսկե ծիրան՚ մրցանակը ստացավ Էմադ Բուրնաթի եւ Գի Դավիդիի ՙՀինգ կոտրված տեսախցիկ՚, ՙԱրծաթե ծիրան՚` Ալեքսեյ Վախրուշեւի ՙՏունդրայի գիրքը. պատմվածք Վուկվուկայի` փոքրիկ քարի մասին՚ ֆիլմերը:
ՙԼավագույն հայկական խաղարկային ֆիլմ՚ անվանակարգում ՙՈսկե ծիրան՚ մրցանակին արժանացավ  Նատալյա Բելյաուսկենեի ՙԵթե բոլորը՚ ֆիլմը: ՙԱրծաթե ծիրան՚ բաժին ընկավ ՙՆանա՚ ֆիլմին` ռեժիսոր Վալերի Մասադյան:
ՙԼավագույն հայկական վավերագրական ֆիլմ՚ անվանակարգում գլխավոր մրցանակին արժանացավ Կասիանա Տեր-Հարությունյանի, Սեզար Կանանյանի, Գարի Կանանյանի ՙՀայկական ռապսոդիա՚ ֆիլմը:
Կարճամետրաժ ֆիլմերի ՙԿորիզ՚ մրցույթում ՙՈսկե ծիրան՚ ստացավ Էդուարդու Մուրուտոյի ՙԵրբ մեռնենք գիշերը՚ ֆիլմը, ժյուրիի հատուկ կարծիքին արժանացավ ՙՊատահական միջադեպի աննշան մանրամասները՚ ֆիլմը` ռեժիսոր Միխայիլ Մեստեցկի:
FIPRESCI-ի մրցանակին արժանացավ ՙԳարնան առաջին անձրեւները՚ ֆիլմը, իսկ Էկումենիկ ժյուրիի մրցանակին`
ՙԵթե բոլորը՚ ֆիլմը: Էկումենիկ ժյուրիի Հատուկ դիպլոմ ստացավ ՙԱպագան ձգվում է հավերժ՚ ֆիլմը, ռեժիսոր` Օզջան Ալփեր:
Հայաստանի Ազգային կինոակադեմիայի մրցանակին արժանացավ ՙՏատիկին դաջվածքները՚ ֆիլմը, Բրիտանական խորհրդի մրցանակին` ՙՀայկական ռապսոդիա՚ կինոնկարը, Հայաստանի Ֆիլմարտադրողների միության մրցանակին` ՙՖիդելի հետ, ինչ Էլ որ լինի՚:
ՙՀրանտ Մաթեւոսյան՚ մրցանակը ստացավ ֆրանսահայ ռեժիսոր Տիգրան Ավետիքյանը` ՙՎատ հայրը՚ ֆիլմի համար...

Պատրաստեց Ռ. ԹԱԹՈՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ