Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

ՙԷԴ ԳՅՈՒՂՈՒՄ ՄԻ ՀԱՏ ՖԵՈԴԱԼ ԿԱ՚

Արխիվ 12-16

ՙԷԴ ԳՅՈՒՂՈՒՄ ՄԻ ՀԱՏ ՖԵՈԴԱԼ ԿԱ՚

ՙՀետագայում, որպեսզի ոչ ոք անակնկալի չգա` ասելով, թե մենք չգիտեինք, ստիպված եմ հայտնել. այստեղ` ամբողջապես ՙՕրինաց երկիր՚ կուսակցության կողմից վերահսկվող Ոսկեվազ գյուղում, իմ կյանքը վտանգված է. տարիներ ի վեր շարունակվող սադրանքներին փոխարինվել են հաշվեհարդարի սպառնալիքներն ու զինված հարձակումները: Այդպիսով, նրանք ցանկանում են հասնել դրան, որ մի մտավորական ստիպված լինի հեռանալ այստեղից: Չե°մ գնալու, պապերիս արյունը վկա՚:
Ի գիտություն իր բարեկամների ու ԶԼՄ-ների, նման գրություն էր թողել ֆեյսբուքյան իր անձնական էջում երաժշտագետ, արվեստաբան ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՅԱՆԸ:  
Ապա նա հարցազրույց էր տվել Tert.am-ին, որտեղ մասնավորապես ասել էր. ՙԷդ գյուղում մի հատ ֆեոդալ կա` ՙՕրինաց երկրի՚ լիդերը` Արթուր Բաղդասարյանն անձամբ, որը առել է ամբողջ գյուղի հողերը, դաշտերը եւ սարքել կոնյակի գործարան: Գյուղապետը իր մարդն է, եւ էս մարդը արդեն տասը տարի է` իմ վրա հարձակումներ է գործում ու հազար տեսակի այլանդակություններ են արել... Էլ պրովոկացիաներ, էդ ընթացքում քանի անգամ` տան թալան, այգիս չորացնել, վառել, ջուր չտալ: Հիմա էլ, քանի որ արդեն երկրորդ ինֆարկտս եմ տանում էդ ամենի հետեւանքով, ցուցում տալ, որ ջուրը կտրեն` այգիս աչքիս առաջ չորանա...՚:
Մենք նույնպես զրուցեցինք Վահրամ Թաթիկյանի հետ, եւ հարցազրույցը կներկայացնենք ՙՀետաքննություն՚ հավելվածում:

Ռ. Թ.

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ