Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

ՙԵՐԲ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՄԵՂԱՎՈՐԻ ԱՆՈՒՆԸ

Արխիվ 12-16

ԵՐԲ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՐԱՊԱՐԱԿԻ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՄԵՂԱՎՈՐԻ ԱՆՈՒՆԸ


Թեեւ շատ ժամանակ է անցել մայիսի 4-ին ՀՀԿ հանրահավաքում փուչիկների պայթյունից, այնուամենայնիվ, հանրությանը դեռեւս քիչ բան են հայտնել, տեղեկատվությունն էլ ոստիկանությունը տրամադրում է ՙթեյի գդալով՚:
Սկզբում ոստիկանությունը տեղեկացրեց, որ պայթյունը տեղի է ունեցել բաց կրակի պատճառով, եւ որ, ըստ փորձագետների, փուչիկները լցված էին մեթանով: Այնուհետ ոստիկանության գլխավոր քննչական վարչության ներկայացուցիչ Արսեն Այվազյանը տեղեկացրեց, որ փուչիկները լցվել են սովորական բալոններից` այնպիսին, ինչպիսին են ավտոմեքենայի համար նախատեսված բալոնները, եւ դա տեղի է ունեցել ոչ թե ինչ-որ հատուկ տեղում, այլ սովորական բնակարանում: Բայց... քննության շահերից ելնելով անուններ չեն հրապարակվում:
Բայց բոլոր դեպքերում հարցականներ մնում են: Այդ քննության ո±ր շահն է պահանջում անուններ չհրապարակել, թեեւ միանշանակորեն հայտնաբերված են միջադեպի հետ բոլոր կապ ունեցողները: Համ էլ չի հնչել այն հարցի պատասխանը. դա հանցավոր անփութությո±ւն էր, թե± միտումնավորություն: Գումարած դրան` շատերը ականատեսներից նկատել են, որ պայթուն-հրդեհից հետո հատուկենտ ողջ մնացած փուչիկները շատ սրընթաց ձեւով են սլացել վերեւ, ինչը մեթանի դեպքում գործնականում հնարավոր չէ, եւ պետք է լիներ մեթանից էապես թեթեւ գազ: Այսինքն` չի հնչել պատասխան այն հարցին, թե արդյոք բոլոր փուչիկներն էին լցված մեթանով, թե, այնուամենայնիվ, կային, ասենք, ջրածնով լցվածներ: Գումարած դրան` դեռ չի հնչել պատասխանը, թե ով էր բաց կրակ օգտագործել եւ ինչի համար հենց փուչիկները բաժանելու համար նախատեսված հրապարակի հատվածում:
Ինչեւէ, տպավորություն է ստեղծվում, որ այդ պատմության մեջ, այնուամենայնիվ, ինչ-որ կարեւոր գաղտնիք գոյություն ունի, որի հրապարակումը, սակայն, առայժմ նպատակահարմար չի համարվել:

Ա. ԱՐԱՄՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ