Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

ՙՙԿՅԱՆՔԻ ԽՈՍՔՆ՚ ԱՆՑԵԼ Է ՇԱՆՏԱԺԻ

Արխիվ 12-16

ՙԿՅԱՆՔԻ ԽՈՍՔՆ՚ ԱՆՑԵԼ Է ՇԱՆՏԱԺԻ

Ուրբաթ 13-ին տեղի ունեցավ հերթական դատական նիստը, ՙԿյանքի խոսք՚ կրոնական կազմակերպության հայցն ընդդեմ ՙԻրավունք-մեդիայի՚: Նշենք, որ այս անգամ, հայցվոր կողմի փաստաբանը, ավելի մեղմ գտնվեց իր ճառ կարդալու ժամանակային հարցում եւ այն ներկայացրեց շուրջ 40 րոպեում, ի տարբերություն հուլիսի 12-ին կայացած 1,5 ժամանոց ճառի: Սակայն, բանը նրանում է, որ ՙԿյանքի խոսքը՚ անցել է ակնհայտ շանտաժների դատարանի նկատմամբ եւ հայցվոր կողմի ներկայացուցիչ-փաստաբանը իր խոսքում  մասնավորապես կոպտագույնս ակնարկեց, որ, եթե դատարանը հայցը չբավարարի հօգուտ ՙԿյանքի խոսքի՚, ապա դատարանի վճիռը դառնալու է ՄԱԿ-ի եւ այլ միջազգային կառույցների քննարկման, մոնիթորինգի, զեկույցների առարկա: Այս ձեւով, թերեւս, հայցվոր կողմը կարծես զգուշացնում է, եւ, ինչու չէ, նաեւ փորձում է շանտաժի գնալ` հասկացնելով, որ այս կերպ կարող է վնասեն Հայաստանի անունը, եւ որ լավ կլինի, եթե բանը չհասնի դրան: Դե ինչ սա ակնհայտ եւ տիպիկ մոտեցում է նման կազմակերպությունների կողմից, քանի որ շատ աղանդավորական կազմակերպություններ, իրենց շարքերը համալրում են հենց շանտաժի լեզվով, կամ շանտաժի ենթարկելով:
Հիշեցնենք մեր ընթերցողին, որ դատի շարունակությունը տեղի կունենա այսօր, ժամը 16:00-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


ՙՓՈՐՁ Է ԱՐՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴՐՈՇ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ՚


Երեկ տարածվեց հայտարարություն այն  մասին, որ ադրբեջանցիները կոտրել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կայքէջը: Այս կապակցությամբ ԲՀԿ առաջնորդի մամուլի պատասխանատու ԻՎԵՏԱ ՏՈՆՈՅԱՆԸ մեզ փոխանցեց, որ փորձ է արվել կոտրելու պարոն Ծառուկյանի վիդեոբլոգը, որը սակայն կանխվել է:
- Սա առաջին դեպքն էր, թե նման բան եղել է:
- Ոչ, սա առաջին դեպքն է:
- Ինչով կբացատրեք, իրենց համար ինչ-որ ահասարսուռ ինֆորմացիա± են տեսել, թե±...:
- Ոչ, բնականաբար ոչ մի ահասարսուռ ինֆորմացիայի մասին խոսք լինել չի կարող, պարզապես պարբերաբար տարբեր կայքերի ու պետական մարմինների կայքերի հանդեպ լինում են նման հարձակումներ` ադրբեջանցի հակերների կողմից, որը կոնկրետ այս դեպքում մեր ծրագրավորողների կողմից կանխվել է:
- Կա± ապացույց, որ դրանք եղել են հենց ադրբեջանցիներ:
- Ես ոչ մի նման բան պաշտոնապես չեմ կարող հայտարարել, մասնագետները ասում են, որ այն ադրբեջանցի հակերների կողմից է արվել, որովհետեւ ադրբեջանական դրոշ տեղադրելու փորձ է արվել:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ