Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

ՊՈՒՏԻՆԸ ԳԱԼԻՍ Է

Արխիվ 12-16

ՊՈՒՏԻՆԸ ԳԱԼԻՍ Է

Ռուսաստանյան որոշ աղբյուրներ փոխանցում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է սպասվածից էլ շուտ, այսինքն` արդեն գալիք ամսվա սկզբներին (4-5-ին) այցելի Հայաստան: Համաձայն նույն աղբյուրների, մինչ այդ այցի նախապատրաստման հետ կապված Հայաստան կայցելեն ռուսական տարբեր գերատեսչությունների ու մասնավորապես ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ: Սպասվում է, որ այդ այցերի արդյունքում կհստակեցվեն մի շարք խնդիրներ` սկսած ՌԴ-ի կողմից Հայաստանին վարկավորելու, վերջացրած ռազմաարդյունաբերական, տրանսպորտային եւ էներգետիկ ոլորտներում համագործակցելու կոնկրետ ծրագրերով, որոնց հետ կապված պայմանագրեր կկնքվեն ՌԴ նախագահի այցելության շրջանակներում: Մեր նույն աղբյուրները փոխանցում են, որ ՌԴ ղեկավարության մոտ, այսպես ասենք, կան ակնկալիքներ, որ այցի` շրջանակներում նաեւ մի շարք կոնկրետ պարզաբանումներ կհնչեն Ռուսաստանի ղեկավարության ստեղծվող Մաքսային եւ Եվրասիական միություններին Հայաստանի անդամակցության խնդրի հետ կապված: Դրա դրական լուծման դեպքում, համաձայն նույն աղբյուրների, ՌԴ-ն մի կողմից հավանություն կտա Հայաստանում համատեղ  մի քանի գլոբալ տնտեսական ծրագրերի իրականացմանը, մյուս կողմից էլ` ներքին պարտավորություն կստանձնի, այսպես ասած, հորդորել ռուսաստանաբնակ քիչ թե շատ տեսանելի գործարարներին` իրենց հերթին ներդրումներ կատարել Հայաստանում:

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ