Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է. ԱՅՍ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ

Արխիվ 12-16

Գյումրվա քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անվան շուրջ այս օրերին շրջանառվող խոսակցությունների պակաս չկա: Եվ այդ բոլոր լուրերն էլ տանում են նրան, որ առաջիկա ընտրություններին նա հազիվ թե ՀՀԿ-ի հովանավորյալը լինի: Եվ ահա այդ ամենի ֆոնին պրն Ղուկասյանից քաջատեղյակ Գյումրիի մեր աղբյուրները փոխանցում են, որ նրա մոտ էլ այս պահին կա այդ համոզմունքը: Ընդ որում, նույն աղբյուրներն ասում են, որ պրն Ղուկասյանը պարբերաբար հայտնվում է հակասական տրամադրությունների մեջ: Մեկ յուրայիններին կարգադրում է պատրաստվել ընտրությունների, քանի որ, չնայած բոլոր արգելքներին, պատրաստվում է կրկին առաջադրվել ու մինչեւ վերջ կռիվ տալ: Մեկ էլ ասում են, թե 180 աստիճանով փոխվում է ու հենց ինքն է սկսում ամենամերձավորներին քարոզել, թե ստիպված է ենթարկվել, քանի որ հակառակ դեպքում կարող է իր կենսագրության շատ հետաքրքիր էջեր ջրի երես լողալ, դրանից բխող բոլոր իրավաբանական հետեւանքներով հանդերձ: Կան նաեւ տեղեկություններ, որ որպես նախապատրաստական միջոցառում, Վ. Ղուկասյանն արդեն իսկ ունեցվածքի հիմնական մասը հանրապետությունից դուրս է բերել ու փորձում է մասնավորապես` Ֆրանսիայում նոր բիզնեսներ ու սեփականություններ ձեռք բերել: Բնականաբար, այն հաշվարկով, որ անցանկալի իրավիճակում մնա միայն ինքնաթիռի տոմս գնելն ու երկրից թռնելը:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ