Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

ՙԵՍ ՈՉ ՄԻ ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆ ԷԼ ՉՈՒՆԵՄ՚

Արխիվ 12-16

ՙԵՍ ՈՉ ՄԻ ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆ ԷԼ ՉՈՒՆԵՄ՚

Սյունիքի մարզը հերթական խայտառակ պատմության մեջ է հայտնվել: Խոսքը մարզի գազալցակայաններում գազի գնի մասին է, ու չգիտենք թե ում զոռբայության շնորհիվ են դրանք բարձրացել:
Հայտնի է միայն կոնկրետ փաստը. պատկերավոր ասած, մի գիշերվա մեջ միանգամից աճեցին Սյունիքի բոլոր գազալցակայանների գազի գները: Պատճառը հասկանալու համար, նախ փորձեցինք գլուխ հանել, թե, հիմնականում, ում են պատկանում մարզի գազալցակայանները: Առավել եւս, որ հուլիսի 1-ից գների շեշտակի բարձրացման հետ կապված մեր թերթի միջոցով պարզաբանում ստանալու խնդրանքով էին մեզ դիմել մարզի բազում բնակիչներ:
Ինչեւէ, նախ դիմեցինք տարբեր լցակայանների, հարցնելով, թե ո±ւմ Է պատկանում: Պատասխանը գրեթե անփոփոխ էր. ՙՉգիտենք, մենք ՙսպռավոչնի բյուրո՚ չենք՚:
Դրանից հետո մնում էր դիմել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, առավել եւս որ շրջանառվող հրապարակային խոսակցությունների համաձայն մարզի լցակայանների հիմնական մասի տերը հենց նա է: Եվ ահա պատասխանելով մեզ, մարզպետը նշեց. ՙԵս տեղյակ չեմ թե ինչու են բարձրացրել գազի սակագինը: Դրա համար հարցրեք տերերին: Կամ ես ի±նչ կապ ունեմ այստեղ: Իմ անունն ինչու են շոշափում: Ես ոչ մի գազալցակայան էլ չունեմ: Ավելինª  իմանալու համար, Սամվել ջան, հարցրու Սարգսյան Լավրենտից: Ինձ էլ հաղորդել են, որ դոլարի բարձրացման հետ կապված խնդիրներ կան, այդ իսկ պատճառով երեւի գազալցակայաններում գազի գները բարձրացրել են՚:
Դե արի ու մարզպետի այս պատասխանից հետո գլուխ հանի, թե, ի վերջո, ո±վ է կանգնած այս խայտառակ պատմության ետեւում: Առավել եւս, որ պրն Խաչատրյանը այդպես պնդում է, թե ինքը ոչ մի գազալցակայան էլ չունի: Ընդ որում, գազալցակայանների գազի գները դոլարի հետ կապելն էլ է, մեղմ ասած, տարօրինակ, քանի որ հանրապետության ներսում գազի սակագները պաշտոնապես սահմանում է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, մինչդեռ երկար ժամանակ է, որ վերջինս ոչ մի փոփոխություն չի արել: Բացի այդ, դոլարը հաստատ միայն Սյունիքի մարզում չէ, որ թանկացել է, մինչդեռ գազը հենց միայն այստեղ են  թանկացրել:
Մի խոսքով, դեռ սպասենք ու տեսնենք, թե ինչ ՙկռուտիտներ՚ են լինելու, ինչեր են հորինելուª ժողովրդի աչքերը փակելու համար: Բայց մինչ այդ նկատենք, որ պետական մի շարք կառույցներ պարտավոր էին հետաքրքրվել Սյունիքի այդ հանկարծակի թանկացումներով, եւ, հուսով ենք, որ այս ահազանգից հետո իրոք տեղներից կշարժվեն:

ՍԱՄՎԵԼ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ
Սիսիան-Երեւան

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ