Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

ՙՄԻԳՈՒՑԵ ՈՄԱՆՔ ՍՏՈՐԱԳՐԵՆ...

Արխիվ 12-16

ՄԻԳՈՒՑԵ ՈՄԱՆՔ ՍՏՈՐԱԳՐԵՆ...

Երբ բոլոր խմբակցություններն անցել են ամառային հանգստի, ՀԱԿ-ն ապահովում է իր եւ մյուս ընդդիմադիր եւ ոչ իշխանական կուսակցությունների ՀԱԿահանգիստը: Վերջիններս հանդես են եկել հայտարարությամբ եւ ստորագրահավաք են իրականացնում այլ խմբակցությունների պատգամավորների հետ համատեղ հուլիսի 17-ին Աժ արտահերթ նստաշրջան հրավիրելու համար: Իսկ նպատակն է Երեւանի ՙՀարսնաքար՚ ռեստորանային համալիրում Պաշտպանության նախարարության սպաներին դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկի մահվան հանգամանքների ուսումնասիրության համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ձեւավորել ԱԺ որոշում ընդունելու մասին օրակարգով:
Թե որքանո±վ է հավանական, որ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը կմասնակցի վերոնշյալ ստորագրահավաքին, ՙԻրավունքի՚ հետ զրույցում ԱԺ պատգամավոր, ԲՀԿ մամլո խոսնակ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ նշեց.
- Անկեղծ ասած, ֆիզիկապես եւ տեխնիկապես ԲՀԿ-ում չի կարող տեղի ունենալ քննարկում: Հետեւաբար, ես ԲՀԿ-ի անունից չեմ կարող որեւէ բան ասել, որովհետեւ խմբակցության ղեկավարը Հայաստանում չէ: Միայն իմ ունեցած ինֆորմացիայի շրջանակում հայտնի է, որ նվազագույնը վեց-յոթ պատգամավոր գործուղման մեջ են: Մեկը` Սելիգերում է, մյուսը` Ռեգիոնների կուսակցության համագումարում եւ այլն, մյուս կողմից էլ արձակուրդային շրջան է: Չեմ պատկերացնում, թե խմբակցության որոշում կլինի±, թե± ոչ, բայց ինքս` որպես ԱԺ պատգամավոր, ինձ համար պետք է պատասխանեմ: Այսօր թողնելու եմ բոլոր այլ հանձնարարությունները եւ արձակուրդային շրջանը, կգնամ Ազգային Ժողով, փորձեմ խորանալ իրողության մեջ: Որպեսզի հասկանամ` այդ քայլը հետապնդելո±ւ է իրավական ընթացքի հսկողության նպատակ, թե± հետապնդելու է նախաձեռնողների համար ամռան շրջանում հերթական հարթակ քաղաքական պրոցեսների համար, ըստ այդմ, կկայացնեմ իմ անհատական որոշումը: Չեմ բացառում, որ որոշ պատգամավորներ, որոնք Հայաստանում են, կստորագրեն, իսկ ովքեր այստեղ չեն, բնականաբար, չեն ստորագրի: Մանրամասնում եմ, որովհետեւ հասկանում եմ, որ 40-ից ավելի ստորագրություններ հավաքել կարելի կլինի բացառապես ԲՀԿ-ի շնորհիվ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ