Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱԿ ԵԼՔՆ Է, ԱՅԼ ՏԱՐԲԵՐԱԿ ՉԿԱ

Արխիվ 12-16

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱԿ ԵԼՔՆ Է, ԱՅԼ ՏԱՐԲԵՐԱԿ ՉԿԱ

Չորեքշաբթի ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ ՎԻԿՏՈՐ ՅԱՆՈՒԿՈՎԻՉԻ հետ: Նշենք, որ հաջորդ տարի Ուկրաինան նախագահելու է ԵԱՀԿ-ում, եւ, ինչպես հայտնի է, ԵԱՀԿ-ի նիստին զբաղվելու են Լեռնային Ղարաբաղի հարցով, որտեղ հիմնվում են երեք միջազգային սկզբունքների վրա, որից մեկը դա ազգերի ինքնորոշման իրավունքն է: Այս կապակցությամբ ՍԻՄ նախագահի հարցն ուղղված Ուկրաինայի նախագահին, թե արդյոք ինչպե±ս է Ուկրաինան նայելու ԼՂՀ  հարցին ԵԱՀԿ նախագահողի դիրքերից, վերջինս պատասխանել է. ՙԱրդեն Ուկրաինան նախապատրաստվում է ընդունել ԵԱՀԿ-ի նախագահողի դիրքերը, մեր պետությունը շահագրգռված է իր նախագահության ժամանակ տեղաշարժ անել կամ գուցեեւ լուծել Ղարաբաղի խնդիրը: Հունվար ամսից սկսելու են աշխատել դրանց ուղղությամբ, իսկ հիմքում լինելու են, իհարկե, միջազգային իրավունքի սկզբունքները՚:
ՍԻՄ նախագահի փոխանցմամբ Յանուկովիչը ասել է նաեւ, որ պետք է կոմպրոմիս գտնել եւ հավասար չափով դիտարկել հարցը հայկական ու ադրբեջանական  կողմերի հետ: Ինչպես նաեւ նշել է, որ լավ հարաբերությունների մեջ է գտնվում, թե° Արդբեջանի եւ թե° Վրաստանի նախագահների հետ եւ փորձելու է տեղաշարժեր անել այդ հարցում: Իր խոսքում Ուկրաինայի նախագահը կարեւորել է այն, որ խաղաղությունը միակ ճանապարհն է, եւ որ այլ ճանապարհ գոյություն չունի, այնուհետ մեջբերում է կատարել հանրահայտ խոսքերը, որ ավելի լավ է վատ խաղաղություն, քան լավ պատերազմ:
ՀՀ ԱԺ պատգամավորի եւ Ուկրաինայի նախագահի հանդիպումը տեղի է ունեցել վերջինիս ամառանոցում, Ղրիմի Յուսուպովի անվան հայտնի պատմական դղյակում, որտեղ ներկա են գտնվել տարբեր երկրներից մեկական ներկայացուցիչներ, իսկ Հայաստանը ներկայացնում էր ԱԺ պատգամավոր Հ.  Բաբուխանյանը, հանդիպումը տեւել է  երկու ժամ:
Հանդիպման մանրամասները կներկայացնենք առաջիկայում:

ՍԵՓԱԿԱՆ ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՙ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ