Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

ՈՐ ԱՌԱՍՏԱՂԻՑ Է ՙԸՆԿԵՐ ՀՐԱՆՏԸ՚ 80 ՏՈԿՈՍ ՃԱՐԵԼ

Արխիվ 12-16

ՈՐ ԱՌԱՍՏԱՂԻՑ Է ՙԸՆԿԵՐ ՀՐԱՆՏԸ՚ 80 ՏՈԿՈՍ ՃԱՐԵԼ

Պարզվում է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ՀՅԴ խմբակցությունից գաղտնի մանդատներ է շնորհում Հանրապետական կուսակցությանը: Իհարկե, հուսով ենք, որ ընթերցում ու ժպտում եք, բայց իրականում պարոն Մարգարյանը բավական լուրջ հայտարարել է, որ իշխանությունը վերցրել է քվեների 80 տոկոսը, թեպետ, եթե նույնիսկ ԲՀԿ-ի քվեներն էլ գումարենք, արդյունքում 80 տոկոս չի ստացվի:
Հուսալով, որ Հ.Մարգարյանի հայտարարության պատասխանը կունենա ՀՀԿ-ն, դիմեցինք ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ:
- Պարոն Սահակյան, համամասնականով ՀՀԿ-ն վերցրել է 41 մանդատ, իսկ որտե±ղ են մյուս 41-ը եւ ընդհանրապես, որտե±ղ է թաքցնում ՀՀԿ-ն գաղտնի մանդատները:
- Պետք է պարոն Մարգարյանին հարցնել, թե ի±նչ հաշվարկ է արել, միգուցե բիզնե±ս հաշվարկ է: Մենք ունենք ԱԺ քվեների 69 տոկոսը, այսինքնª 70 տոկոս ենք կազմում մեր խմբակցության անկախ պատգամավորների հետ միասին: Այն կազմում է բացարձակ մեծամասնություն, ինչն էլ թույլ է տալիս, որպեսզի միանձնյա ձեւավորենք կառավարությունը: Բայց, բազմիցս ասել ենք, որ կողմնակից ենք ե°ւ կոալիցիային, ե°ւ բոլոր ուժերին պատրաստ ենք ընդգրկել կառավարման գործընթացներում, որպեսզի ավելի ժողովրդավարական եւ ավելի ընկալելի լինի կառավարումը: Իսկ թե 80 տոկոս ասելով` ինչ նկատի ունի Հրանտ Մարգարյանը, չեմ կարող ասել ինչ հաշվարկ է: Ըստ էության, իր հայտարարության մեջ մեզ ավելի շատ քվեներ տալով, միգուցե մեր ուժը նկատի ունի, որ մեր դերակատարումը 80 տոկոսի դերակատարում է: Հնարավոր է, որ մեր պոտենցիալը հաշվի առնելով` մեզ 80 տոկոս քվեներ է վերագրում: Այս ամենին պետք է հումորով մոտենալ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ