Քանի որ Ռուբեն Հայրապետյանի դիրքերի թուլացման պատճառով ...
Արխիվ 12-16Քանի որ հելսինկյանների թեման շոշափվեց, այն էլ` Ռուբեն Հայրապետյանի ֆոնի վրա, չենք կարող մեր զարմանքը չհայտնել հելսինկյան դիտորդ ԱՐՄԱՆ ՎԵԶԻՐՅԱՆԻ հետ կապված պատմությունից: Այդ ինչպես եղավ, որ ե°ւ նա, ե°ւ նրա հելսինկյան կազմակերպությունը հրաժարվեցին ոստիկանություն դիմելուց` Հայրապետյանից ստացած հրապարակային մուշտիից հետո, եւ ընդամենը բավարարվեցին Հայրապետյանի զանգով ու ներողություն խնդրելով: Լավ, դուք իրավապաշտպա±ն եք, թե± ինչ... Ախր բացարձակ անհամոզիչ է հնչում այն, ինչը փոխանցվեց Վեզիրյանի փաստաբանի միջոցով. ՙՄեզ միայն պետք է, որ այս միջադեպը հասանելի լինի մեր իշխանությանը, որ նրանք համապատասխան միջոցներ ձեռնարկեն նման անձանց հեռու պահելու իշխանությունից՚: Իսկ հետաքրքիր է, զուտ ավանդական հայկական տարբերակով` բացի ոչ նյութական ներողությունից, ի±նչ նյութական արդյունք են գրանցել մեր հերոսաբար մուշտի ուտող իրավապաշտպանները:
Նշենք, որ ՙՀարսնաքարի՚ կապակցությամբ մեզ զարմացրեց Երեւանի փոխոստիկանապետ ՌՈԲԵՐՏ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ կեցվածքը. ՙՀիասթափված եմ ե°ւ նրանց, ե°ւ լրագրողների, ե°ւ հեղինակազրկված շարժումների կողմից Վ. Ավետյանի մահը արդեն ամբողջությամբ շահարկող ամբիոնից, որոնք անջատված, անզգա փակեցին մայրուղին` խախտելով բարոյականության բոլոր սահմանները՚: Զարմանալի է` այդ ինչո±ւ նույն պարոն Մելքոնյանը ՙՀարսնաքար՚ հասցրել էր ավելի շատ ոստիկան, քան մոմավառության մասնակիցներ էին եկել, երբ իր հիշատակած ղժժացող, սպառնացող, հարձակվող ՙնարնջագույնագրանտակերային՚ կադրերին (դատելով տեսանյութերից) երկու ձեռքի եւ երկու ոտքի մատների վրա կարելի է հաշվել: Լավ, մի կողմ թողնենք կարմիր բերետավորների չոբանավարի բռիությունը, ինչպես նաեւ` հարյուրներով ոստիկան բերելու բարոյական կողմը: Բա ո±ւր կորավ ձեր փառաբանված պրոֆեսիոնալիզմը, պարոն Մելքոնյան:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
