Ըստ քաջատեղյակ աղբյուրիª Ռոբերտ Քոչարյանի շրջապատում առաջ է տարվում նոր մարտավարություն օլիգարխիային վերաբերող հարցում:
Տարբեր մակարդակի անձնական հանդիպումների ժամանակ օլիգարխներին ձգտում են համոզել, իբր սկսված հակաօլիգարխիկ շարժումը նախագահական ընտրություններից հետո հանգեցնելու է նրան, որ օլիգարխներին ոչ թե բերելու են կանոնավոր հարկային դաշտ, այլ սնանկացնելու են եւ հասցնելու փաստացի բոմժական վիճակի: Նույնը իրականացվում է նաեւ տարբեր կայքերում տպագրվող նյութերի եւ սոցիալական ցանցերում ծավալվող քննարկումների միջոցով: Միաժամանակ նույն ֆեյսբուքում փորձում են ակտիվացնել այն գիծը, իբր հանրությունը Քոչարյանի վերադառնալու պահանջարկ ունի: