Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

ԱՆՄԵՂ ԳԱՌԱՆ ԴԻՄԱԿԻ ՏԱԿ

Արխիվ 12-16

ԱՆՄԵՂ ԳԱՌԱՆ ԴԻՄԱԿԻ ՏԱԿ

ՀՀ նախկին ԱԳ նախարար, ներկայումս` ԱԺ պատգամավոր եւ համատեղության կարգով ղարաբաղյան ՙօկուպացված տարածքների՚, մարտի 1-ի թեման ՙջրելու՚ եւ մորմոններից մեծ-մեծ փողեր նվեր ստանալու գծով հայաստանյան թիվ մեկ մասնագետ, չստացված քաղբանտարկյալ Վարդան Օսկանյանը , ինչպես հայտնի է, ընդդիմադիրի կերպար որդեգրելուց հետո շատ է սիրում խոսել հայաստանյան տնտեսությունից: Այն նույն տնտեսությունից, որի ներկայից կերպի հիմքերը դրվել են այն տարիներին, երբ պարոն Օսկանյանը բազմած էր ՀՀ կառավարությունում :
Եվ ահա, պարոն Օսկանյանն իր սիրելի  Facebook-ի էջերում կրկին բուռն քննադատությամբ հանդես եկավ տնտեսական ներկայիս վիճակի հետ կապված: Չէ, բան չենք ասում, առավել եւս, որ մեր տնտեսությանն ինչքան էլ քննադատես, մեկ է, էլի խոսելու բան կմնա: Բայց այս դեպքում ՀՀ կառավարության նախկին անդամը այնպիսի մի հարթություն է մտել, որ մինչ ուրիշներին քննադատելը, նախ պետք է բարի լիներ խարակիրիի դիմել:
Խոսքը հետեւյալի մասին է. այս անգամ Վ. Օսկանյանի քննադատության թիրախը սա է. ՙԱյսօր լրատվամիջոցներում երկու թեմա էր քննարկվում, որոնք, կարծում եմ շատ կարեւոր նշանակություն ունեն Հայաստանի ապագայի համար: Առաջինը ռուսական գազի թանկացումն է, երկրորդը` Ռուսաստանից մինչեւ 1 մլրդ դոլար նոր պարտք վերցնելու հարցը: Սրանք այնքան կարեւոր խնդիրներ են, որ կառավարությունը պետք է կա°մ հաստատի, կա°մ հերքի՚:փոքր առաջ ընկնելով ասենք, որ պարոն Օսկանյանի ասածի պես դիմեցինք կառավարություն` խնդրելով հաստատել կամ հերքել գազի թանկացման եւ նոր պարտք վերցնելու մասին այդ խոսակցությունները: Եվ ահա, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը ո°չ հաստատեց, եւ ո°չ էլ հերքեց: Հուսանք, որ առաջիկայում, այնուամենայնիվ, կառավարությունը պատշաճ պարզաբանում կներկայացնի, հաշվի առնելուվ, որ այդ երկու հարցն էլ, իրոք, մեծ կարեւորություն ունեն Հայաստանի համար: Առավել եւս, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից երեկ հնչեց պարզաբանում, որ Հայաստանին մատակարարվող գազի սակագնի շուրջ բանակցություններ ՙԳազպրոմի՚ հետ ներկայումս վարվում են:
Բայց վերադառնանք պարոն Օսկանյանին: ՙԵթե ճիշտ են լրատվամիջոցներում տարածված լուրերը, որ Ռուսաստանից գնվող գազն արդեն թանկացել է 60 դոլարով, բայց կառավարությունը ներքին շուկայում դեռ պահում է կամ պահելու է այսօրվա գները մինչեւ փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններª դա սուբսիդավորելով ՙՀայՌուսգազարդում՚ իր ունեցած 20 տոկոս բաժնեմասից 10 տոկոսը ՙԳազպրոմին՚ փոխանցելու հաշվին, ապա մի քանի լուրջ խնդիրներ են ծագում...՚: Արդեն իսկ աբսուրդի է նմանվում. թեկուզեւ նախկին, սակայն պետության արտաքին գործերը ղեկավարած եւ ներկայումս էլ ԱԺ պատգամավորի լիազորություններից օգտվող անձը մի±թե պետք է մի ողջ տրամաբանություն կառուցի ՙեթե ճիշտ է՚ արտահայտության վրա: Ո±վ է ձեռքդ բռնել` որպես պատգամավոր պաշտոնապես դիմիր եւ պատասխան ստացիր: Ավելի ճիշտ, պարոն Օսկանյանը, եթե այդքան հետաքրքրվում էր այս հարցով, վաղուց պետք է այդ պատասխանն ունենար, եւ մենք էլ, որպես ՀՀ շարքային քաղաքացիներ, նաեւ նրանից այսօր պետք է հարցնեինք, թե ճի±շտ են այդ լուրերը:
Լավ, սա էական չէ. դե քի±չ պատգամավորներ կան, ովքեր Հայաստանի անցուդարձի մասին տեղեկանում են ոչ թե իրենց գործունեության արդյունքում, այլ` մամուլից: Այստեղ էականն այն է, որ պարոն Օսկանյանը խոսում է Հայաստանի ՙունեցած 20 տոկոս բաժնեմասից 10 տոկոսը ՙԳազպրոմին՚ փոխանցելու՚ մասին: Մինչդեռ պարոն Օսկանյանը ճիշտ կաներ նախքան այդ 10 տոկոսին հասնելը նաեւ բացատրեր, թե այդ ինչո±ւ նույն ՙՀայՌուսգազարդում՚ ժամանակին Հայաստանի ունեցած 45 տոկոս բաժնեմասը հասավ 20-ի: Անշուշտ այստեղ ոչ մի նոր բացատրության կարիք չկա. ժամանակին հայտնի ՙԳույք` պարտքի դիմաց՚ տխրահռչակ բանաձեւի արդյունքում էր դա: Ավելի կոնկրետ` այդ բաժնեմասն անցավ ռուսներին մեր երկրում գազի գինը մի տեւական ժամանակ չբարձրացնելու համար: Այսինքն նույն բանի, ինչի համար, համաձայն Վ. Օսկանյանի հիշատակված հայտարարության, ռուսներին է տրվում 10 տոկոս բաժնեմասը եւս: Ճիշտ էր նախկինում հանուն գազի գնի ձեռնարկության 25 տոկոս բաժնեմասը փոխանցելը թե ոչ, այդ մասին չէ խոսքը: Պարզապես ինչպե±ս հասկանալ, որ ժամանակին այդ բաժնեմասը փոխանցողներից մեկը` ՀՀ կառավարության անդամը ¥ով նաեւ որպես ԱԳ նախարար, պետք է, որ այդ գործարքում իր անմիջական դերակատարությունն ունենար¤ այն ժամանակ կողմ էր գազի գինը ցածր պահելու համար 25 տոկոս բաժնեմասը փոխանցելուն: Մինչդեռ այսօր երկուսուկես անգամ պակաս բաժնեմասի համար ՙքյալլա՚ է տալիս, թե. ՙԱյս գաղտնիության արդյունքում հավասարապես սուբսիդավորվում են ե°ւ սոցիալապես խոցելի խավերը, ե°ւ սոցիալապես ապահովները, ե°ւ բիզնեսը, որ գազի օգտագործումից շահույթ է ստանում՚: Պահո: Բա որ 25 տոկոս բաժնեմասը փոխանցելու ժամանակներում էր արդեն բացահայտ սուբսիդավորվում բիզնեսը, որն այն օրերին, ի դեպ, ոչ թե ճգնաժամի մեջ էր, այլ բուռն վերելք էր ապրում, այդ ինչո±ւ ՀՀ կառավարության նախկին անդամը ձայն ու ծպտուն չէր հանում...
Սակայն ամենեւին էլ չի կարելի մտածել, թե Վ. Օսկանյանի ներկայիս բողոքները գազի գնով  մտահոգված լինելու արդյունք է: Տեսեք, շարունակելով միտքը` նա գրում է. ՙԿառավարությունն առնվազն պետք է այս գործարքը արագ հրապարակայնացնի եւ գազը վաճառի արդեն նոր գներով` սուբսիդավորելով միայն խոցելի խավերին՚: Լավ, ասենք այդպես էլ եղավ եւ տեղական բիզնեսի համար գազի գներն աճեցին: Հարց է ծագում, թե բիզնեսն այդ աճը ինչի± հաշվին է փոխհատուցելու: Սեփական շահույթի կամ գերշահույթի±: Դա բացառված է ¥էլ չասած, որ եթե տվյալ բիզնեսը գերշահութաբեր չէ եւ հազիվ է ծայրը-ծայրին հասցնում, ապա սրանից հետո պարզապես կոչնչանա¤: Միանշանակ է, որ դրա արդյունքում բիզնեսն էլ պետք է բարձրացնի իր ապրանք-ծառայությունների գները, եւ էլի պարոն Օսկանյանի առաջարկած թանկացումը գալիս-ընկնում է շարքային մահկանացուներիս ուսերին: Եվ թե դրա արդյունքում քանի մարդ սոված կմնա, քանիսը կհեռանան երկրից... Ասենք միգուցե հենց դա էլ պետք է պարոն Օսկանյանին: Պարզ է, որ դրանից հետո անխուսափելիորեն էլ ավելի կսրվի երկրի տնտեսական վիճակի հետ կապված մարդկանց արդարացի դժգոհությունները: Իսկ ինչքան դժգոհությունը սրվի, այնքան պարոն Օսկանյանը մեծ-մեծ խոսելու եւ ՙգունավոր խաղերի՚ լավ հեռանկարներ կունենա:
ՙԱրտաքին պարտքի օգտագործումը Հայաստանի տնտեսության մեջ նախորդ չորս տարիներին արդյունավետ չի եղել: Չի օգտագործվել տնտեսության այն հատվածներում, որոնք մի կողմից կնպաստեին տնտեսական աճին եւ դիվերսիֆիկացիային, մյուս կողմիցª մուտքեր կապահովեին պետբյուջե` նպաստելով պետական պարտքի սպասարկման բեռի թեթեւացմանը...՚,- ասում է նախկին ԱԳ նախարարը: Անշուշտ կա վերջին տարիներին վերցված վարկերի մասին կառավարության լրջագույն հաշվետվության խնդիր: Բայց միայն դա±: Ինչո±ւ է պարոն Օսկանյանը խոսում միայն ՙնախորդ չորս տարիների՚ մասին: Մի±թե դրանից առաջ էլ մեծ-մեծ վարկեր չեն վերցրել, որոնց հետքն էլ հիմա դժվար է տեսնել: Այն, որ ժամանակին հարյուրավոր միլիոններ են գրպանել, ո±վ է դրանում կասկածում: Այլ հարց է, թե ինչո±ւ է Վ. Օսկանյանը փորձում շրջանցել իր ժամանակների հանցագործներին եւ հանցագործությունները: Սակայն շատ ավելի հետաքրքիր է, թե ժամանակին ինչո±ւ չէր էլ մտածում դրանց ձեռքը բռնելու մասին, ու հիմա անմեղ գառան դիմակ է հագել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ