Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

ՙԱՅԴՊԵՍ ԿՎԱՐՎԵՐ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՆՈՐՄԱԼ ՏՂԱՄԱՐԴ՚

Արխիվ 12-16

ՙԱՅԴՊԵՍ ԿՎԱՐՎԵՐ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՆՈՐՄԱԼ ՏՂԱՄԱՐԴ՚

Սոցցանցերում քննարկվում է ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի ամուսնու` Արման Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. ՙԶզվելի է, իրենց պատմությունն են կերտում ողբերգությունը դրոշակ դարձնելով, սառնասրտորեն կսատկացնեի ոմանց... ՚: Իհարկե, սա բավական էր, որ որոշ օգտատերեր սկսեին հայհոյանքների ու հեգնանքների տարափը եւ գրառումը վերագրեին որպես ՙՀարսնաքարում՚ պատահածի եւ մոմավառության մասնակիցների հասցեին հնչող վիրավորանք: Ամուսնու գրառման եւ հանրության բացասական արձագանքի մասին ՙԻրավունքի՚ հետ զրույցում երգչուհի ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ նշեց.
-Կարծում եմ, այդպես կվարվեր յուրաքանչյուր նորմալ տղամարդ, ում սիրած կնոջը վիրավորում են: Ուղղակի չգիտեմ ինչ ասեմ, այս ամենը գրված, հիմնված է չարության, ատելության վրա: Իրենց հետ չհամաձայնելու արդյունքն է երեւի, ինչ-որ մի հարց հաստատ եղել է նախկինում, որ չեմ համաձայնել կամ բանավիճել եմ, թեպետ, եթե բանավիճում եմ, դա հաստատ լինում է կիրթ հիմքերի վրա: Ամուսինս իր պատասխանը գրել է կոնկրետ մարդկանց հասցեին, որոնք ուղղակի ինձ ընդհուպ մինչեւ Ազգային ժողովի բոզ են անվանում: Եվ, փաստորեն, Արմանն այդ մարդկանց անհատական մոտեցում է ցուցաբերում իր ձեւով, տեսա±ք ինչպես է պատասխանել մեկնաբանություններին: Ասում են նույնիսկ, թե ինքը չի գրում, այլ Շուշանը: Ասենք, եթե ինքն ուրիշ ձեւով գրեր, իմ ամուսինը հաստատ չէր լինի: Իրեն չէի սիրի այնպես, ինչպես հիմա եմ սիրում: Լրիվ արժեքազրկել են մարդկային համակարգը, մարդկային գործոնը, չափանիշները: Էլ իմ ու ամուսնուս տարիքային տարբերության մասին են խոսում, բայց դա ո±ւմ է վերաբերվում: Գիրությունից են խոսում, ախր ինչքան կարելի է, այս ինչ մակարդակ է: Եվ առավել եւս նողկալի է, երբ  տղամարդիկ են այդ մասին խոսում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ