Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

ՆՈՒՅՆԻՍԿ ՕԼԻԳԱՐԽ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ ՀՐԱՄԱՆ ՏԱԼ

Արխիվ 12-16

ՆՈՒՅՆԻՍԿ ՕԼԻԳԱՐԽ ՔԱՂԱՔԱՑԻՆ
ՉԻ ԿԱՐՈՂ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ  ՀՐԱՄԱՆ ՏԱԼ


Հուլիսի 8-ը Երեւանում դարձավ ոչ պակաս ՙբախումնային կիրակի՚: ՙՀարսնաքար՚ ռեստորանի առջեւ ի հիշատակ Վահե Ավետյանի, կրկին մոմավառություն էր, որը վերածվեց բախման` ոստիկանության եւ միջոցառման մասնակիցների միջեւ: ՙԻրավունքի՚ հետ զրույցում ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության ղեկավար ԱՇՈՏ ԱՀԱՐՈՆՅԱՆԸ պարզաբանեց, թե ինչպես ստացվեց, որ ցուցարարներից ոչ պակաս քանակով ոստիկաններ հայտնվեցին ՙՀարսնաքարում՚.
-Քանակը որոշվում է ըստ իրավիճակի, ըստ անցկացվող միջոցառման: Դա շատ երկար թեմա է, եւ չեմ կարծում, որ պատասխանը Ձեզ հետաքրքիր կլինի:
- Ո±վ եւ ինչո±ւ էր որոշում ընդունել, որ ցուցարարներին պետք է մոտ չթողնել ՙՀարսնաքարին՚, դեռ մի բան էլ ուժի կիրառումով դուրս մղվեին:
- Հասարակական կարգն ապահովելիս ոստիկանությունն առաջնորդվում է նրանով, որ պատշաճ հասարակական կարգ ապահովվի: Ոստիկանության ծառայողներից ամեն մեկն իր պարտականությունները, իր իրավունքները գիտի: Եվ, եթե մի վայրում միջոցառում է, ըստ միջոցառման բնույթի եւ էլի շատ հանգամանքներ հաշվի առնելով, որոշվում է քանի մարդ պետք է մասնակցի ու ինչպես պետք է ապահովվի հասարակական կարգը: Չեմ կարծում, որ հանրությանը շատ հետաքրքիր է, թե ինչպես է ապահովում ոստիկանությունը հասարակական կարգը: Կարեւորը, որ  ոստիկանությունը այդ կարգն ապահովի պատշաճ:
- Համացանցում տարածված են տեսակետներ, թե ոստիկանությունը գործել է Ռուբեն Հայրապետյանի փաստացի թելադրանքով:
- Այսինքն` Ռուբեն Հայրապետյանը ոստիկանությանը հրամա±ն է տալիս, ասում է եկեք պահե±ք ինձ: Նման բան չի կարող լինել: Ոստիկանության ծառայողները համապատասխան օրենսդրություն ունեն: Քաղաքացին չի կարող հրաման տալ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ