Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

ՙՙՙՙԾԻՐԱՆԱՀԱՎԱՔԸ ՍԿՍՎԵՑ...

Արխիվ 12-16

ԾԻՐԱՆԱՀԱՎԱՔԸ ՍԿՍՎԵՑ...



Հուլիսի 8-ին Երեւանում մեկնարկեց ՙՈսկե ծիրան՚ միջազգային 9-րդ կինոփառատոնը: Փառատոնի հանդիսավոր բացումը կայացավ, ինչպես միշտ, ՙՄոսկվա՚ կինոթատրոնում: Տարվա սպասված կինոիրադարձության բացման հանդիսավոր արարողությունն այս տարի էլ չտարբերվեց նախորդներից: Կազմակերպիչները առաջնորդվել էին գրեթե նույն սցենարով: Այն զուսպ էր եւ բավականին համեստ, նույնիսկª կարմիր գորգով ՙդեֆիլեն՚:
Փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը միջոցառման հենց սկզբից հանձնեց ՙՈսկե ծիրան՚-ի ամենահեղինակավոր պարգեւը` ՙՓարաջանովյան թալլեր՚-ը: Վերջինս հանձնվեց իսպանացի կինոռեժիսոր Վիկտոր Էրիսենին եւ վրաց ռեժիսոր Էլդար Շենգելայային, որից հետո հանդիսականին առաջարկվեց դիտել Համո Բեկնազարյանի ՙՇոր եւ Շորշոր՚ կատակերգությունը, որի հիմքում ընկած է նախահեղափոխական շրջանի հայ կատակերգակ Մուշեղ Բագրատունու պատմվածքը: Ֆիլմը նկարահանվել էր շատ կարճ ժամանակամիջոցում` գրեթե մեկ ամսում եւ նվազագույն ծախսերով: ՙՈսկե ծիրանի՚ շրջանակներում այն ներկայացվեց յուրովիª կենդանի նվագակցությամբ: Նոր երաժշտական ձեւավորումը կատարել էր երգահան, երաժիշտ Վահագն Հայրապետյանը:   
Նշենք, որ այս տարի ՙՈսկե ծիրան՚ երեւանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի ծրագրի շրջանակներում կներկայացվեն շուրջ 170 լիամետրաժ, կարճամետրաժ խաղարկային եւ վավերագրական ֆիլմեր: Այդ մասին օրերս կայացած ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտարարել էր Հ. Խաչատրյանը: Վերջինիս ձեւակերպմամբ, ֆիլմերից մոտ 90-ը կմրցեն չորս մրցութային անվանակարգերում, իսկ մյուսները կներկայացվեն հատուկ արտամրցութային ծրագրերում:
Ֆիլմերը, ինչպես միշտ, կցուցադրվեն ՙՄոսկվա՚ եւ ՙՆաիրի՚ կինոթատրոններում, ինչպես նաեւ Տիկնիկային թատրոնի դահլիճում:
Հուսանք, որ կիսադատարկ դահլիճներ չեն լինի:   
Ի դեպ, ՙՈսկե ծիրան՚ Երեւանի միջազգային կինոփառատոնը հայտարարում է հայկական կինոյին վերաբերող լավագույն հոդվածաշարի մրցույթ: Մրցույթը կմեկնարկի փառատոնի շրջանակներում եւ կդիտարկի փառատոնի շրջանակներում ներկայացված հայկական ֆիլմերի վերաբերյալ վերլուծական հոդվածները: Պարտադիր պայմաններից է առնվազն հինգ նյութից բաղկացած շարք ներկայացնելը, որոնք պետք է լինեն ոչ թե պարզապես տեղեկատվական, այլ հետազոտական եւ վերլուծական բնույթի: Մրցույթը կդիտարկի փառատոնի ընթացքում եւ փառատոնի ավարտից հետո մինչեւ հուլիսի 30-ը հրապարակված նյութերը: Մրցույթը նպատակ ունի առավել աշխուժացնել փառատոնին մասնակից հայկական ֆիլմերի շուրջ հետաքրքրությունը եւ այդպիսով փորձ անել առավել զարկ տալու հայկական կինոյի զարգացմանը: Մրցույթը, ըստ տարածած մամլո հաղորդագրության, սահմանում է երկու մրցանակ` յուրաքանչյուրը 500 ԱՄՆ դոլարի դրամական պարգեւի չափով, որոնք համապատասխանաբար կշնորհվեն մեկ կինոգետի եւ մեկ լրագրողի:
Կինոփառատոնը կշարունակվի մինչեւ հուլիսի 15-ը: Կինոսերները հնարավորություն կունենան դիտելու ֆիլմեր, ներկա գտնվելու կինոդասընթացների, վարպետության դասերի, բազմազան միջոցառումների:

Վ. Մ.

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ