ՙԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ ԳԱՌՆԻԻ ՁՈՐՈՒՄ
Արխիվ 12-16Երեկ երեկոյան` ժամը 18:30-ի սահմաններում արտակարգ դեպք է գրանցվել Գառնիի ձորում: Գետը հանկարծակի կերպով վարարել է, եւ գետի հանդիպակաց ափն անցած հանգստացողների խմբերը մնացել են այնտեղ: Որոշ ժամանակ անց, տեսնելով, որ անիմաստ է սպասել գետի` նախկին հունին վերադառնալուն, երկու խումբ` թվով 20-25 հոգի, հանդիպակաց լեռը բարձրանալով` հասել է երկու ափերն իրար միացնող կամրջին: Վերջիններս, չնայած լեռների դժվարանցանելիությանը, կարողացել են անվտանգ տեղ հասնել: Հանգստացողների մյուս խմբերը մնացել են տեղում: Այնուհետեւ` ժամը 21-ի սահմաններում, դեպքի վայր ժամանած փրկարարական ջոկատը դուրս է բերել նաեւ հանգստացողների մյուս խմբերին:
Տեղացիների խոսքերով, նման դեպքեր շատ հազվադեպ են լինում: Վերջիններս ասացին, որ գետի կտրուկ վարարման պատճառ, հնարավոր է, առատ տեղումներն են դարձել:
Ս. ՍԻՐՈՒՆՅԱՆ, Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
