Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

ՙՏՂԱՅԻ ՄԱՀՎԱՆ ՄԵՋ ԿՆՈՋՆ ԷՐ ՄԵՂԱԴՐՈՒՄ՚

Արխիվ 12-16

ՙՏՂԱՅԻ ՄԱՀՎԱՆ ՄԵՋ ԿՆՈՋՆ ԷՐ ՄԵՂԱԴՐՈՒՄ՚



Մեր նախորդ համարներում ներկայացրել էինք Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում տեղի ունեցած սարսափազդու սպանության դեպքը. ամուսինը, ինչպես համագյուղացիները կասեին, ՙջախջախել՚ էր կնոջ գլուխը: Սպանության վերաբերյալ ի սկզբանե շրջանառվող վարկածն այն էր, որ ամուսինը հարբած եկել է տուն, կռիվ սարքել, որի արդյունքում փայտով հարվածել է կնոջ գլխին: Դեպքից հետո փորձեցինք ինքներս մեր սեփական հետաքննությունը վարել եւ պարզել սպանության պատճառները: Խոսեցինք տեղի գյուղացիների, հարեւանների հետ, ովքեր էլ մեզ ներկայացրեցին նոր մանրամասներ, որոնք հնարավորություն են տալիս ավելի լավ պատկերացնել, թե ինչու է ամուսինն այդքան դաժան եղանակով սպանել կնոջը.
- Ընտանիքն ի սկզբանե նորմալ, հաշտ ընտանիք էր, մինչեւ տղայի ինքնասպանություն գործելը: Ամեն ինչ սկսվեց հենց դրանից հետո: Էդ ընտանիքում ամեն ինչ վերածվեց քաոսի, կռիվ-դավին էդ ընտանիքից անպակաս դառավ, ամեն օր ծեծ ու ջարդ, հայհոյանքներ:
- Իսկ ի±նչ պատահեց տղայի ինքնասպանությունից հետո, մի±թե նրանք այդ ձեւով էին սգում  տղայի կորուստը:
- Տղայի մահվան մեջ Յուրան կնոջն էր մեղադրում: Ասում են` իբր էդ երեխեն մի աղջկա էր սիրում, մերն էլ կտրականապես դեմ էր նրան որպես հարս ընդունել: Տղան ամեն կերպ փորձում էր համոզել մորը, որ կարծիքը փոխի, բայց դե նա էդպես էլ չհաշտվեց որդու ընտրության հետ. հակառակ դեպքում տղան չէր դիմի ինքնասպանության: Ասում են, որ էդ երեխեն զգուշացրել էր, որ եթե չընդունեն, նա իր կյանքին վերջ կտա: Դե, մեր էր, երեւի մտածում էր` շատ էլ թե ասում ա, հո չի± իրականացնելու: Իսկ երբ տղան դիմեց այդ քայլին, արդեն շատ ուշ էր, որքան էլ, որ մերը գլուխը չոքերին խփելով ասում էր. ՙԱմեն ինչ կանեմ, մենակ թե դու վեր կաց՚: Էդ դեպքից հետո ամուսինը միշտ կնոջն էր մեղադրում տղայի կորստի մեջ: Երբեմնի առողջ, աշխատող մարդը դարձավ հարբեցող: Ամեն օր հարբած տուն էր գալիս, կռիվ սարքում, կնոջը միշտ մեղադրում էր, կինն էլ, ինչպես  միշտ, լեզվին էր տալիս: Քանի անգամ հարեւաններով հազիվ ենք կնկան ձեռից փախցրել, էս անգամ չհաջողվեց:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ի դեպ, երեկ տեղի ունեցավ ամուսնու կողմից կնոջը սպանելու եւս մեկ դեպք, որի մանրամասները կներկայացնենք վաղվա մեր համարում: Այս անգամ սպանությունը տեղի է ունեցել Երեւանումª Շահումյան 4-րդ փողոցի 66 տանը: Նախնական տեղեկություններով ամուսինը կրակել է մոտ 70 տարեկան կնոջ վրա, ով մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Կան խոսակցություններ, որ նախկինում եւս խանդի հողի վրա, տվյալ անձը փորձել է դանակահարել կնոջը:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ