ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է. ԱՅՍ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ
Արխիվ 12-16
Ինչպես հայտնի է, երեկ Հանրային խորհրդի երիտասարդական խորհուրդը ՀՀ նախագահին ուղղված` հեռուստաեթերի մաքրման անհրաժեշտության մասին բաց նամակի հիման վրա առաջարկությունների քննարկման ժամանակ կոչ է արել գովազդատուներին` չֆինանսավորել ցածրաճաշակ սերիալներն ու շոուները: Առաջին հայացքից կարող է թվալ, թե դա զուտ բարի ցանկությունների շրջանակում է, սակայն, ըստ հեռուստաաշխարհին մոտ կանգնած վստահելի աղբյուրի, ոչ պաշտոնական կարգով մեծաքանակ գովազդներ զետեղող տնտեսավորող սուբյեկտներին արդեն զգուշացում է եղել, որ անորակ հեռուստաարտադրանք ֆինանսավորելու դեպքում իրենց նկատմամբ կարող են կիրառվել
վարչական ներգործության միջոցներ, ինչը դժվար չէ, քանզի գրեթե չկան գովազդատուներ, ում գովազդները այս կամ այն չափով խախտած չլինեն գործող օրենսդրության նորմերը:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
