Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿԵՂՏՈՏ ԽԱՂԵՐ

Արխիվ 12-16

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿԵՂՏՈՏ ԽԱՂԵՐ

Ուզբեկստանում, կարծես թե վատ սովորություն է ձեւավորվում: Վերջինս ամեն 6-7 տարին մեկ հրաժարվում է ՀԱՊԿ անդամակցությունից: Ինչպես 1999թ.-ին դադարեցրեց ՀԱՊԿ անդամակցությունը եւ կրկին ՙանառակ որդու՚ նման վերականգնեց այն 2006-ին, այնպես էլ հիմա Ուզբեկստանը  նոտա է հղել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարություն` իր անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ: Իսկ թե ի±նչ հետեւանքներ կունենան Ուզբեկստանի ՀԱՊԿ անդամակցությունից հրաժարվելը, պարզեցինք քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՑ.
- Իհարկե, միայն Ուզբեկստանով ոչինչ չի փոխվի: Այստեղ ավելի կարեւոր է Միջին Ասիայի այլ երկրների որոշումը, որովհետեւ գիտենք, որ այս պահի դրությամբ Միացյալ Նահանգները զբաղված է Աֆղանստանից զորքերը դուրս բերելու գործունեությամբ, ու նրանց անհրաժեշտ են հնարավոր նոր հենակետեր գտնել Աֆղանստանին եւ Ռուսաստանին հարող տարածաշրջաններում: Եթե Միացյալ Նահանգներին հաջողվի Ուզբեկստանից բացի նաեւ տարաձայնություններ մտցնել Միջին Ասիայի ՀԱՊԿ անդամ այլ երկրների միջեւ, ապա այդ պարագայում կարելի է խոսել, թերեւս ՀԱՊԿ վերացման մասին: Սակայն, սա, իմ կարծիքով, այս պահի դրությամբ այդքան էլ իրականությանը մոտ հեռանկար չէ: Բայց, համենայն դեպս, ակնհայտ է, որ Ուզբեկստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից ուժեղ հարված էր ոչ միայն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, այլեւ Ռուսաստանի եվրասիական ինտեգրման ծրագրերին: Ակնհայտ է, որ նման ճանապարհով նոր գործընթացի առջեւ է կանգնում Ռուսաստանը, որը ամեն ինչ կանի հարակից տարածաշրջաններում իր ազդեցությունը վերականգնելու համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ