Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

ՍԻՐԻԱՅԻ ԴԵՄ ՇԱՏ ԼՈՒՐՋ ԿԻԲԵՐԶԵՆՔԵՐ ԵՆ ԿԻՐԱՌՎՈՒՄ

Արխիվ 12-16

ՍԻՐԻԱՅԻ ԴԵՄ ՇԱՏ ԼՈՒՐՋ ԿԻԲԵՐԶԵՆՔԵՐ ԵՆ ԿԻՐԱՌՎՈՒՄ

Թուրք-սիրիական պատերազմից անմասն չեն մնում հակերները: Ի պաշտպանություն Սիրիայի, վերջին օրերին բազմաթիվ թուրքական կառավարական կայքեր են կոտրվել:
Թեպետ Սիրիան նաեւ տեղեկատվական պատերազմում փորձում է պայքարել ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ Իսրայելի դեմ, բայց, այնուամենայնիվ, ըստ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տեղեկատվական անվտանգության փորձագետ, բլոգեր ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ, Սիրիան այս կռվում ուժեղագույնը չէ.
- Սիրիան, ընդհանրապես, հայտնի է, որ ունի հակերային բավական լուրջ խմբեր: Իհարկե, կայք կոտրելը մի քիչ երեխայություն է, օրինակ, ավելի լուրջ խնդիր է երկարաժամկետ ցանցերը լռեցնելը եւ այլն: Բայց, հնարավոր է, խոսքը գնա շատ ավելի լուրջ պայքարի մասին, որովհետեւ այստեղ Իսրայելի դեմ Սիրիան դժվար թե ինչ-որ բան կարողանա անել: Վերջին մեկ-երկու տարվա զարգացումները ցույց տվեցին, որ Իսրայելը ԱՄՆ-ի հետ միասին սկսել է կիրառել շատ լուրջ կիբերզենքերի միջոցներ, որոնք այսօրվա դրությամբ եզակի դրսեւորումներ ունեն: Նաեւ Թուրքիան էլ է հայտնի նրանով, որ այնտեղ կան շատ մեծ քանակի հակերային խմբեր, այսինքն` ակտիվ է այդ տեսանկյունից: Երեւի թե մոտակա օրերս կարելի է սպասել պատասխան գրոհների Թուրքիայի կողմից: Դա կարող է նույնիսկ կառավարական մակարդակով էլ չխրախուսվել, բայց զուտ ՙհայրենասիրությունից՚ դրդվելով` թուրքերը մի բան հաստատ կանեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ