Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

ՙՙՙՙՙՙՙՙՙՙԱՄՆ-Ի ՎՐԱ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԳՈՐԾԸ ՍՏՎԵՐ Է ԳՑՈՒՄ՚

Արխիվ 12-16

ՙԱՄՆ-Ի ՎՐԱ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԳՈՐԾԸ ՍՏՎԵՐ Է ԳՑՈՒՄ՚



Երեկ ՍԻՄ ՙԱզդակ՚ ակումբում բանախոս Ահարոն Ադիբեկյանը ներկայացրեց գլոբալացման դրական եւ բացասական կողմերը փոքր ժողովուրդների համար` նշելով, որ երկրագնդի վրա մոտ հինգ հազար լեզու է գործում եւ ամեն մի դարում մի քանի լեզու է վերանում, որը բերում է մշակութային աղքատացմանը: Բացի այդ, ՄԱԿ-ի ազգագրական հիմնադրամը ցուցակ է ստեղծել այն ազգերի, որոնք մնալու են որոշակի թվաքանակով եւ որոնք անհետանալու են: ՙՆշեմ, որ 12 սերունդ հետո գերմանացի չի մնալու, ֆրանսիացի չի մնալու, իսկ հայերը այս դարի վերջում կդառնան մեկուկես միլիոն այս տարածքում: Ինչպես գիտեք, գլոբալացումը ե°ւ ուժեղացնում, ե°ւ թուլացնում է այդ պրոցեսները` նայած թե ոնց ենք վերաբերվում դրան եւ ասեմ, որ Հայաստանը միշտ գլոբալացման մեջ է եղել իր պատմության մեջ եւ եղել է առաջատար: Համաշխարհային առեւտուրը 15-17-րդ դարում ստեղծել են հայերը Վենետիկի հետ միասին եւ շատ ճանապարհներ անցել են հայկական տարածքով ե°ւ ծովով, ե°ւ ցամաքով եւ այդ առումով Եվրոպան շնորհակալ է հայերին՚:
ՙԻրավունքի՚ այն հարցին, թե արդյո±ք գլոբալացման արդյունքը չէր այն, որ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի նկատմամբ, երբ սկսվեց տարրական հետաքննություն, դրանից ՙոգեւորվեցին՚ ԱՄՆ դեսպանն ու շատ այլ արեւմտյան դեսպաններ, պատասխանեց. ՙԻրականում, քանի որ սպոնսորները ամերիկացիներն են, դա նրանց վրա ստվեր է գցում, եւ դա է պատճառը, որ ԱՄՆ-ն մի ինչ-որ ձեւով պետք է արձագանքեր, որ հետեւում է հետաքննությանը: Կարծում եմ, որ հետաքննությունը ցույց կտա` եղե±լ է դա օրինական բարեգործություն, եւ հետո մեզ մոտ բարեգործությունը Ամերիկայից էապես տարբերվում է, եւ մեզ մոտ բարեգործական համարվում է այն ֆինանսավորումը, որը պետության կողմից հաստատված է որպես բարեգործություն եւ տվյալ դեպքում ազատվում է բոլոր հարկերից: Այս պահին մենք տեղեկություններ չունենք դրանից, որպեսզի կարողանանք կողմնորոշվենք, իսկ ԱԱԾ-ն ոչ մի բան չի հաղորդում, իսկ ամբաստանվող կողմն էլ ոչ մի բան չի ցանկանում ասել եւ լուռ է պահում՚:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ