Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

ՙՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԿՏՈՒԳԱՆՎԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ ՊԱՏՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԿՏՈՒԳԱՆՎԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ ՊԱՏՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Մեր առանց այն էլ ամեն ինչ ծայրահեղ ծանր ընդունող ազգին միայն գրող, հրապարակախոս Վահրամ Սահակյանի օյինբազությունն էր պակաս, որը առիթը բաց չի թողնում հանրությանը եւս մեկ անգամ հիսթերիայի հասցնելու եւ իր շուրջ սին ու ոչ օրիգինալ պատմություններ ստեղծելու համար: Ինչեւէ, մեր օրերի չհաջողված ՙմաչոն՚` երեկ ասուլիսի ժամանակ եւս մեկ անգամ հերքելով, որ ծեծի չի ենթարկվել, այլ ընկերուհու օգնությամբ զարդանախշել է իրեն կետչուպով, հայտարարեց, թե պատռել է իր անձնագիրն ու շպրտել ԱԺ շենքի վրա: Իսկ թե ինչո±ւ է պատռել, նշեց. ՙՍխալվել եմ գուցե՚:
Հերթական վահրամական օյինբազության հարցով դիմեցինք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության աշխատակից ԱՐՄԵՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ, որպեսզի պարզենք, թե արդյոք Վ.Սահակյանը կենթարկվի± վարչական պատասխանատվության անձնագիրը պատռելու համար.
- Դեռ պետք է հստակ ճշտել, թե ե±րբ է պատռել, ի±նչ է արել, որովհետեւ նա խոսել է այն ժամանակվա մասին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր նախագահ: Իսկ ընդհանրապես, իհարկե, յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի նման վարմունքի համար պատասխանատվության է ենթարկվում Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի համաձայն:
Ի դեպ, Վ.Սահակյանը ասուլիսի ժամանակ մեծ ոգեւորությամբ ասաց, որ ամենալավ տեղը, որ կարելի է գնալ, Արաբական Էմիրություններն են: Երեւի հրապարակախոսը հաշվի չի առել այն հանգամանքը, որ իր ստերի եւ հայհոյանքների համար, Արաբական էմիրությունում վաղուց երկար լեզուն կտրած կլինեին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ