ՙԿՐԱՍՆՈԴԱՐԻ ՄԱՐԶՈՒՄ ԱՌՆՎԱԶՆ 4 ՀԱՅ Է ԶՈՀՎԵԼ
Արխիվ 12-16Ի հիշատակ Կրասնոդարի մարզի Կուբանի շրջանում տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով զոհվածների եւ Ուկրաինայում ռուսաստանցի ուխտավորներ տեղափոխող ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվածների, երեկ ողջ Ռուսաստանում սուգ էր հայտարարված: Այսօրվա դրությամբ հուլիսի 7-ին տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով զոհվածների թիվը հասնում է 171-ի, որոնց թվում, ինչպես ԱԳՆ մամլո խոսնակ ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆՆ է նշում, կան հայեր.
- Այս պահի դրությամբ զոհվածների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան, բայց կան հայեր, որոնք Ռուսաստանի քաղաքացիներ են: Երկուսի անուները հաստատված են` ամուսիններ Շահբազյան Հովհաննեսն ու Շահբազյան Լիդիան, կան եւս երկուսը, որոնց անունները դեռ չեն պարզվել: Բացի այս զոհերից, մի քանի հայեր էլ մեծ վնասներ են կրել:
- Պարոն Բալայան, Դուք ՙԻրավունքի՚ հետ ունեցած զրույցում նշել էիք, որ ԱԳՆ-ն քայլեր է ձեռնարկում սիրիահայության անվտանգության գործում, իսկ ինչպե±ս կգնահատեք այն, որ ՙԱրմավիա՚ ավիաընկերությունը թանկացրել է Սիրիա-Հայաստան չվերթի ավիատոմսերի գինը:
- ՙԱրմավիան՚ տնտեսավարող սուբյեկտ է, որտեղ պետական ներգրավվածություն չկա: Այս հարցին ճիշտ կլինի, որ ՙԱրմավիան՚ պատասխանի:
Ինչ արած, Ռուսաստանում զոհված հայերին այլեւս չենք կարող օգնել, իսկ սիրիահայության հարցում հնարավոր լծակներն օգտագործելու փոխարեն հնարավոր բիզնեսն ենք առաջ տանում: Միթե ՙԱրմավիան՚ պետք է մարսի պատերազմից մազապուրծ փախած հայրենակիցների գրպանները դատարկելը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
