Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ, ԹԵ ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐ

Արխիվ 12-16

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ, ԹԵ ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐ

Երեկ հայաստանյան երեք թիմեր անցկացրեցին իրենց մեկնարկային հանդիպումները Եվրոպա լիգայում: Շատերի կարծիքով` մեր բոլոր թիմերն էլ հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություն ունեն, քանի որ խաղում են, մեղմ ասած, ոչ այնքան ուժեղ թիմերի հետ: Երեւանի ՙՓյունիկի՚ մրցակիցը Հանրապետական մարզադաշտում Չեռնոգորիայի ՙԶետա՚ ակումբն էր, իսկ ահա Գյումրիի ՙՇիրակը՚ մրցակցի հարկի տակ խաղում էր մեկ այլ չեռնոգորիական ակումբի` ՙՌուդարի՚ հետ:
Ինչպես, համոզված ենք, ֆուտբոլասերը տեսավ, ՙՓյունիկը՚ ոչնչով աչքի չընկավ հատկապես երկրորդ խաղակեսում, իսկ առաջին խաղակեսում նույնիսկ վտանգավոր պահեր ստեղծեց մրցակցի դարպասի մոտ: Ինչ որ է, կարեւորը արդյունքն է, իսկ մեր թիմը սեփական հարկի ներքո զիջեց 0:3 հաշվով եւ գործնականում դուրս մնաց հետագա պայքարից: Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումները կայանալու են մեկ շաբաթ անց: Չնայած մեկնաբանն անընդհատ կրկնում էր, որ մեր թիմի կազմում երիտասարդներ են, սակայն մեզ թվում էր, որ ոչ թե երիտասարդներ, այլ թոշակառուներ են, ովքեր անկիրք ու անիմաստ վազվզում էին խաղադաշտում:
Իր երկրպագուներին ուրախացրեց ՙՇիրակը՚, որը մրցակցին նրա հարկի ներքո հաղթեց 1:0 հաշվով: Եվ պատահական չէր, որ Հանրապետական մարզադաշտում խաղավերջում ֆուտբոլասերները ՙՇիրակ՚ էին վանկարկում:
Իսկ Կապանի ՙԳանձասարը՚ հասել էր Ֆարերյան կղզիներ` խաղալու տեղի ՙՍտրեյմուր՚ ակումբի հետ եւ պարտվեց 1:3 հաշվով:

Ռ. Թ.

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ