Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

ՙՙԱՐՀԱՄԱՐՀԵԼ, ԹԵ ԴԱՏԻ ՏԱԼ՚

Արխիվ 12-16

ՙԱՐՀԱՄԱՐՀԵԼ, ԹԵ ԴԱՏԻ ՏԱԼ՚

ԱԺ նախկին պատգամավոր, ՙԺառանգություն՚ կուսակցության անդամ ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ երկընտրանքի առաջ է կանգնած: Երեկ վերջինս իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է. ՙՍիրելի° ֆեյսբուքցիներ, ՙՉորրորդ ինքնիշխանություն՚ թերթը վերջին երեք ամիսներին երրորդ անգամ ինձ հետ կապված սուտ լուրեր է տարածում: Առաջինը` քարոզարշավի ժամանակ գրեց, թե ես որպես ընտրակաշառք ՙsecond hand՚ հագուստ եմ բաժանում Շենգավիթ համայնքի Շիրակի փողոցի վրա գտնվող հանրակացարանում, որին անմիջապես արձագանքեց դատախազությունը` ի դեմս ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի: Երկրորդ` երբ հունիսի 7-20-ը, ես որպես ուխտագնաց Երուսաղեմում էի, զարմանքով կարդացի, թե ինչե¯ր եմ ասել իմ լավ ընկերոջը` Ստեփան Սաֆարյանին: Եվ երեկ էլ կարդացի այն մասին, թե նեղացել եմ իմ կուսակից ընկերներից: Այս շարունակական ապատեղեկատվությունը, շատ մեղմ եմ ասում, ինձ արդեն բարկացնում է: Խորհուրդ եմ խնդրում ֆեյսբուքի իմ ընկերներից` ինչպես վարվել այդ թերթոնի հետ` արհամարհել, թե դատի տալ: Ես առաջինի կողմնակից եմ, չնայած երկրորդ տարբերակով նրանց պատժելու գաղափարը գայթակղիչ է: Ինչ եք ասում՚:
Իսկ թե, այնուամենայնիվ, տիկին Բախշյանը կդիմի± դատարան, ինչպես ֆեյսբուքյան ընկերներն են հորդորում, ցույց կտա ժամանակը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ