Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

ՙՆԱԽԿԻՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՕՐԵՆՔ Է ԽԱԽՏՈՒՄ

Արխիվ 12-16

ՆԱԽԿԻՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՕՐԵՆՔ Է ԽԱԽՏՈՒՄ

Գնումների մասին օրենքը իր մրցույթներ անցկացնելու պահանջներով, կարծես թե, Հայաստանում կամաց-կամաց նահանջ է ապրում: Վերջին շրջանում բազմաթիվ են դեպքերը, որ մրցույթի փոխարեն անց են կացնում կեղծ մրցույթներ, կամ, ընդհանրապես, առանց որեւէ մրցույթի կատարվում են գնումներ: Չգրված օրենքներով անգամ նորմալ մրցույթների պարագայում 10-40 տոկոս ՙատկատ՚ է տրվում պատվիրատուին: Այս խայտառակ ընդհանուր պատկերի վրա, առանձնանում է ՙՓոքր Մհեր՚ կրթահամալիրում, մայիսի 30-ին, հայտարարված համազգեստ ձեռք բերելու մրցույթը, որը կայանալուց եւ ավարտվելուց հետո հանկարծ չեղյալ հայտարարվեց: Ինչպես նշում են մեր աղբյուրները, կրթահամալիրի հոգաբարձուների խորհրդի նախագահ, նախկին արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանին դուր չէր եկել մրցույթի արդյունքները, ավելի ճիշտ` այն կազմակերպությունները, որոնք շահել էին վերոհիշյալ մրցույթը: Պարոն Մալխասյանը որոշեց անցկացնել նոր, այսպես կոչված, մրցույթ, սակայն նախկինում մրցույթի հանված 35 ապրանքատեսակներից մնացել էին ընդամենը հինգ անուն, իսկ մնացած երեսունը ուղիղ պատվերով ավելի քան 20 միլիոն դրամի օրենքի բացահայտ խախտումով փոխանցեց մի կազմակերպության, որի սեփականատերը հարազատական կապի մեջ է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ: Հարց է ծագում, թե ի±նչ անձնական շահ ունի այս գործարքից Գեւորգ Մալխասյանը եւ արդյոք վերոհիշյալ ՙատկատների՚ ավանդույթը տվյալ դեպքում օրենքը խախտելու շարժառիթ չի± հանդիսանում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ