ՙԵՎՍ ՄԵԿ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔ
Արխիվ 12-16Երեկ` հուլիսի 3-ին` ժամը 12-ի սահմաններում, Էրեբունի փողոցի թիվ 21 շենքի մոտ մահացած աղջկա մարմին է հայտնաբերվել: Ինչպես պարզվել է նա Էրեբունու վարչական շրջանի Դիմիտրովի 78 շենքի բնակչուհի Ջուլի Խաչատրյանն է: Դեպքի վերաբերյալ մանրամասներ փորձեցինք ճշտել ոստիկանության լրատվական ծառայությունից, որտեղից էլ տեղեկացրին, որ կատարվում է նախաքննություն, հանգամանքները պարզվում են: Դեպքի պատճառների հետ կապված Էրեբունիում շրջանառվում են տարբեր վարկածներ: Սակայն հաշվի առնելով, որ խոսքը մանկահասակ աղջկա մասին է` մինչեւ կոնկրետ ճշտումներ կատարելը ձեռնպահ ենք մնում դրանք ներկայացնելուց:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
