Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

Բուն ՀԱԿ-ում ներկայումս ընթացող խմորումների ֆոնին...

Արխիվ 12-16

ՙԲուն ՀԱԿ-ում ներկայումս ընթացող խմորումների ֆոնին մի տեսակ բախումնային իրավիճակ է առաջացել նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության ներսում: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ խմբակցության ղեկավար ընտրելու ժամանակ հավասար կիսվեցին ձայները: Մի կողմից` Հրանտ Բագրատյանն էր, Նիկոլ Փաշինյանը եւ Լյուդմիլա Սարգսյանը, մյուս կողմից` Լեւոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը եւ Արամ Մանուկյանը: Իսկ Ստեփան Դեմիրճյանը, կարծես թե, որոշել էր բացարձակապես չխառնվել գործերին, եւ կան տվյալներ, որ նախագահական ընտրություններից հետո նա պարզապես կարող է դուրս գալ խմբակցությունից: Եվ ահա այս նախնական բախումներից հետո կան լուրեր, որ հերթական անգամ հարաբերությունները սրվել են Նիկոլ Փաշինյանի ԱԺ էթիկայի հանձնաժողովի փոխնախագահ նշանակելու հետ կապված: Զուրաբյանական թեւը սկսել է մեղադրել, թե դա նմանվում է գործարքի, մինչեւ որ Փաշինյանը պարզապես որոշել է հրաժարվել այդ առաջարկից: Զուրաբյանն էլ չհապաղեց վայրկյան առաջ պաշտոնապես դիմում ներկայացնել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին այն մտավախությամբ, որ ուշացնելու դեպքում մյուս թեւը կարող է պարզապես Փաշինյանին համոզել` պրովոկացիաների չենթարկվել: Համաձայն նույն լուրերի, այս հակամարտությունը գնալով միայն խորանալու է:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ