ՍԻՍԻԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՙԽԱՂ ՉԿԱ՚
Արխիվ 12-16Այս տարի, սեպտեմբերի 9-ին, Սիսիան քաղաքում տեղի կունենան քաղաքապետի ընտրություններ: Ըստ նախնական տվյալների, այս անգամ իրենց թեկնածություններն են առաջադրելու գործող քաղաքապետը` Աղասի Հակոբջանյանը, ՀՀԿ-ի կողմից առաջադրվող Սամվել Թանգյանը եւ կրկին ՀՀԿ-ական, Սիսիանում քարի արտադրամասի տնօրեն եւ քաղաքի նախկին քաղաքապետ Գառնիկ Հովակիմյանը: Այս կապակցությամբ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, Սյունյաց մարզպետ Սուրեն Խաչատրյանն ասել է իր ծանր խոսքը, որ անպայման պետք է ընտրվի ՀՀԿ-ի կողմից առաջադրվող Ս. Թանգյանը, եւ որ դրա դեմ խաղ չկա: Այդուհանդերձ նշենք, որ Գ. Հովակիմյանը արդեն գործի է անցել եւ տրամադրված է կրկին քաղաքապետ դառնալուն: Նշենք, որ սիսիանցիները նույնիսկ տեղյակ չեն, թե ովքեր են լինելու իրենց թեկնածուները, իսկ թե ինչ է կատարվում այս պահին Սիսիանում վերը նշված ընտրությունների հետ կապված` կարդացեք վաղվա ՙՀետաքննություն՚ հավելվածում:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
